26․ Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։
1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին են գիշեր:
2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
3. Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
27. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։
1. Հայոց լեռներում
2․ Էն անլույս մըթնում
3․ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր
4․ Դըժար լեռներում
5․ Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
6․ Ու մենք անհատնում
3, 6, 2, 5, 1, 4
28. Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորելըստ բանաստեղծական տների հերթականության։
1․ Սուգի լեռներում, 2․ Կանաչ լեռներում, 3․ Դըժար լեռներում, 4․ Արնոտ լեռներում, 5․ Բարձըր լեռներում։
3, 5, 4, 1, 2
29․ Ո՞ր բառն է բաց թողած։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
…………. լեռներում։
1․ Սուգի
2․ Արնոտ
3․ Դըժար
4․ Բարձըր
30․ Տրվածներից քանի՞սն են Ճիշտ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։
1․ «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։
2․ «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։
3․ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։
4․ «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։
31․ Հովհաննես Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։
«Հայոց վիշտը», «Հոգեհանգիստ», «Հառաչանք», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Անուշ»։
4
32․ Տրվածներից քանի՞սն են սխալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։
1․ «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։
2․ «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։
3․ «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։
4․ «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։
բոլորը
33․ Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ։
1․ «Փարվանա»
2․ «Թմկաբերդի առում»
3․ «Անուշ»
4․ «Հայոց լեռներում»
34․ Որտե՞ղ են կատարվում Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի գործողությունները․
1․ Լոռիում
2․ Սյունիքում
3․ Ջավախք
4․ Գուգարքում
35․Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը։
Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․
Ոչ բախտին, փառքին, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
1․ Հովհաննես Թումանյանը
2․ Ավետիք Իսահակյանը
3․ Եղիշե Չարենց
4․ Հովհաննես Շիրազ
36․ Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։
ա․ Ու պոետներ, որ չեն պղծել իրեն շուրթերն անեծքով
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով․․․
բ․ Անց է կենում դարձյալ տարին։
Նայում է կույսն ամեն օր,
Ոչ մի սարից, ոչ մի ճամփին
Չի երևում ձիավոր։
գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր․
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
դ․ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։
1․ «Անուշ»
2․ «Թմկաբերդի առում»
3․ «Փարվանա»
4․ «Հայրենիքիս հետ»
1․ 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա
2․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ
3․ 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա
37․ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։
1․ Սարոյի մոր ողբը
2․ Համբարձման տոնը և վիճակ հանելը
3․ Սարոյի և Մոսիի կոխ բռնելը
4 Անուշի խելագարության տեսարանը
38․ Հովհանննես Թումանյանի «Անուշ» պոեմի ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ․
Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր․
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր։
1․ Մոսին
2․ Անուշը
3․ Սարոն
4․ Ծերունին
39․ Հովհանննես Թումանյանի «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․
Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,
Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․
1․ ծերունին
2․ անցվոր ախպերը
3․ ընկերոուհին
4․ Անուշի մայրը
40․ Ի՞նչ երազ է տեսնում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առում» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։
1․ Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։
2․ Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։
3․ Վիշապօձը փաթաթվել է օձին։
4․ Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։
41․ Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից չԷ։
1. Ու կռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նրան իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:
2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,
Անցնում է, հսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
3․ Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․
4․ Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,
քան թե հավատա կնոջ երդումին․
Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,
նրա բերանով Իբլիսն է խոսում։
42.Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից:
ա. Կանչում էին հրաշալի
Հնչյուններով դյութական,
Անտես անհետ չքացան:
բ. Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծմակի լռին խորքերից,
Մանուկ հասակի հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում են նորից :
գ. Կժերն ուսած՝ թռվռալով
Ջուրն են իջնում աղջիկների,
Խնդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:
դ. Ամպերը դանդաղ ուղտերի նման
Նոր են ջուր խմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լեrան
Նոր է արևը պռունգը հանում:
43.Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:
ա. «Թմկաբերդի առումը»»
բ. «Փարվանա»
գ. «Անուշ»
դ. «Հայրենիքիս հետ»
44. Ըստ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսի՝ ի՞նչն է մարդու կյանքում ամենակարևորը:
1. խելքը
2. քաջությունը
3. բախտը
4. խորամանկությունը
45. Ո՞ր շարքում են միայն Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:
1. «Անուշ», «Վահագն», «Հառաչանք», «Սասունցի Դավիթ»
2. «Առաքյալը», «Հայոց վիշտը», «Հայրենիքիս», «Լոռեցի Սաքոն»
3. «Գելը», «Գիքորը», «Քաջ Նազարը», «Համբերանքի չիբուխը»
4. «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Հայրենիքիս հետ», «Հոգեհանգիստ»
46. Ո՞ր համարներով են նշված Հովհաննես Թումանյանի քառյակների առաջին տողերը:
1. Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան…
2. Ես լավության խոսքն եմ ասում…
3. Թախծում են պաղ ու խորհում…
4. Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ ես հողին…
5. Բերանն արնոտ մարդակերը էն անբան…
6. Խոր սուզվեցին ակն աղբյուրի…
7. Հիմա բացե՜լ են հանդես …
8. Վատը՝ լավ եմ տեսել ես…
9. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին…
1, 5, 7
47. Ո՞ր համարներով են նշված Հովհաննես Թումանյանի քառյակների առաջին տողերը:
1. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես…
2. Մեր աչքերը նայում են կարոտ…
3.Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան…
4. Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան ես ճամփադ…
5. Լինե՜ր հեռու մի անկյուն…
6. Վատը՝ լավ եմ տեսել ես…
7. Հերթով գալիս, անց ենք կենում…
8. Ջա՜ն հայրենի ծղրիդներ…
9. Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի…
1, 5, 9,
48.
Ո՞ր համարներով են նշված Հովհաննես Թումանյանի քառյակների առաջին տողերը:
1. Քա՜նի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ…
2. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ էր իմ հոգին…
3. Լինե՜ր արդար մի անկյուն…
4. Տանում ենք հնուց մեր գանձերն անգին…
5. Հին աշխարհը ամեն օր…
6. Ցավոտ սրտով աշխարհ լցվեց մեր դարում…
7. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար կյանքդ կարճ…
8. Անտես, անհետ չքացավ…
9. Հեռացել է ու վերացել մինչև աստղերը հեռավոր…
2, 5, 7
49. Ո՞ր համարներով են նշված Հովհաննես Թումանյանի քառյակների առաջին տողերը:
1. Հազար տարվան փորձն ու գործ…
2. Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց բովանդակ…
3. Ամեն մի սիրտ ցավով լցվեց մեր դարում…
4. Սարը եղավ կնքահայրս, ցողը՝ մյուռոն կենսավետ…
5. Անց են կենում սեր ու խնդում…
6. Ո՞վ է լսում հիմի ձեզ…
7. Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին…
8. Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…
8. Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…
9. Ջանք է անում ամեն մինը…
3
50. Ըստ հաջորդականության՝ նշել, թե որ հատվածը Հովհաննես Թումանյանի որ ստեղծագործությունից է:
1. Հագած, կապած զենք ու զրահ
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի.
2 . Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել է հանդերն նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
3.Հաղթության փառքով ու գինով հարբած
Քնած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:
4.Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժպտա առաջին…
1.
«Հայրենիքիս հետ»
2.
«Անուշ»
3.
«Փարվանա»
4.
«Թմկաբերդի առումը»
1-3, 2-2, 3-4, 4-1
51. Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի վերաբերյալ պնդումներից որո՞նք են սխալ:
1. Փարվանա արքայադստեր համար տեղի է ունենում մրցույթ, սակայն աղջիկը չի ցանկանում ամուսնանալ դաժան պայքարում հաղթանակած քաջի հետ:
2. Աղջիկը քաջերից պահանջում է կա՛մ երկնքից աստղեր իջեցնել, կա՛մ անշեջ հուր բերել:
3. Աղջիկը երկար տարիներ սպասում էր քաջերին, սակայն նրանք այդպես էլ չվերադաձան:
4. Ծեր արքան աղջկան հորդորում է այլևս չսպասել քաջերին:
3
Комментариев нет:
Отправить комментарий