среда, 4 июля 2012 г.

Մեկը հանրահայտ ամերիկացիներից. երգիչ և դերասան Աշեր


Ամերիկացի երգիչ և դերասան Աշեր Տերրենց Ռայմոնդ չորրորդը ծնվել է 1987 թ. հոկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Նրա ալբոմներից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 65 մլն օրինակ: Արժանացել է 7 «Գրեմմիի», 4 «World music Awards» մրցանակի, 4 «American music Award»–ի, 19 «Billboard music Award» մրցանակի: «US Records» ձայնագրման ստուդիայի սեփականատերն է:
Ըստ «Billboard»-ի` ամենահաջողակ երաժիշտների ցուցակում գրավում է 21-րդ տեղը: Նրա ծնողները եղել են Ջոնեթա Պատոնը և Աշեր Ռայմոնդ երրորդը: Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Աշերը մեկ տարեկան էր: Իր մանկությունը նա հիմնականում անցկացրել է Չատանուգեում: 9 տարեկան հասակում սկսել է երգել եկեղեցական երգչամբում, հենց այդ ժամանակ էլ նրա տատիկը նկատում է նրա երգելու ունակությունը: Այն հույսով, որ մեծ քաղաքում Աշերի տաղանդը բացահայտելու հնարավորությունը ավելի շատ կլինի, նրա ընտանիքը տեղափոխվում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքը: 11 տարեկան հասակում Աշերը դարձավ R & B կվինտետի մասնակից: 1981 թ. նա խմբի կազմում ձայնագրեց 10 երգ: Սակայն մոր որոշմամբ խումբը լքեց: 13 տարեկանում մասնակցել է «Star Search» շոուին, որտեղ նրան նկատեց La Face Records-ը: Դրանից հետո Աշերը պայմանագիր ստորոգրեց La Face Records-ի հետ: Նրա մայրը թողեց իր աշխատանքը և դարձավ իր մենեջերը մինչև 2007 թ. մայիսը: 1994 թ. օգոստոսի 30-ին թողարկեց իր առաջին ալբոմը («Usher»): Այս պահի դրությամբ ալբոմից վաճառվել է 500 հազար օրինակ

Դպրոցն ավարտելուց հետո Աշերը սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա, որը թողարկեց 1987 թ. սեպտեմբերի 16-ին: Այդ ալբոմի երգերից «You Make Me Wanna»-ի համար Աշերը «Գրեմմի» մրցանակ ստացավ: Առաջին համերգային ալբոմը («Live») թողարկեց 1999 թ. ԱՄՆ-ում: Նա «Moesha» հեռուստասերիալում նկարահանվեց որպես դերասան: Նույն թվականին հիմնեց «Usher's New Look Foundation» բարեգործական հիմնադրամը: 1998 թ. նկարահանվեց «The Faculty» ֆիլմում և «The Bold and the Beautiful» օպերայում: 1 տարի անց խաղաց «Light it up» ֆիլմում

2001 թ. դուրս է եկել նրա երրորդ ալբոմը All about U»): Այդ ալբոմի առաջին եգը Մեծ Բրիտանիայում հիթ դարձավ, իսկ ԱՄՆ-ում շատ սառը ընդունվեց: Ալբոմը վերամշակեցին և անվանեցին «8701», որից հետո 2001 թ. օգոստոսի 7-ին այն թողարկվեց: 2001 թ. նա նկարվեց «Texas Rengers» ֆիլմում: Նույն տարում «U remind me» երգի համար ստացավ «Գրեմմի» R & B անվանակարգում լավագույն ոկալ երգիչ: 1 տարի հետո նույն անվանակարգում «Գրեմմի» ստացավ «U Don't Have To Call» երգի համար:
2004 թ. մայիսի 23-ին կատարվեց Աշերի չորրորդ ալբոմի` «Confessions»-ի շնորհանդեսը: Մեկ շաբաթում ալբոմից վաճառվեց ավելի քան 1 մլն օրինակ, իսկ ընդհանուր` ավելի քան 20 մլն: «Confessions» ալբոմը Աշերին բերեց բազմաթիվ պարգևներ. 4 մրցանակ «American Music Award»-ում, 2 մրցանակ «MTV Europe Music Awards»-ում և 3 մրցանակ «World Music Awards»-ում: 2005 թ. ստացավ «Գրեմմիի» երեք մրցանակ: 2004 թ. ը համարվեց տարվա լավագույն կատարող: 2005 թ. Աշերը «In the Mix» ֆիլմում խաղաց գլխավոր դերը: 

2008 թ. մայիսի 27-ին կատարվեց Աշերի հինգերերդ ալբոմի շնորհանդեսը Here/ Stand»), որից առաջին շաբաթում վաճառվեց 433 հազար օրինակ, իսկ մինչ օրս` ավելի քան 1,5 մլն օրինակ:

2010 թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում կատարվեց Աշերի վեցերորդ ալբոմի («Raymond v. Raymond») շնորհանդեսը: Այդ ալբոմի «Lil Freak» երգը դարձավ երկրորդ սինգլը ԱՄՆ-ում, իսկ «OMG» երգը (Will i am-ի հետ) ԱՄՆ-ում դարձավ երրորդ սինգլը և առաջին միջազգային սինգլը

2001 թ. Աշերը սկսեց հանդիպել TLC խմբի անդամ Ռոզա Թոմասի հետ: Նրանց հարաբերությունները տևեցին 2 տարի: 2007 թ. հունվարին Աշերը առաջարկություն արեց Տամեկե Ֆոստերին, ով աշխատում էր իր մոտ: Նրանք ամուսնացան 2007 թ. օգոստոսի 3-ին, իսկ նոյեմբերի 26-ին ծնվեց նրանց առաջնեկը: 2008 թ. դեկտեմբերի 10-ին ծնվեց նրան երկրորդ տղան` Նևիդ Իլայ Ռեյմոնդը: 2009 թ. հունիսին Աշերը դիմեց դատարան կնոջից բաժանվելու հայցով, պատճառաբանելով, որ կնոջ հետ չի ապրում գրեթե մեկ տարի: 2009 թ. նոյեմբերի 4-ին դատարանը բավարարեց նրա հայցը:





Комментариев нет:

Отправить комментарий