понедельник, 9 июля 2012 г.

Ամերիկացի երգիչ, դերասան, բիզնեսմեն` Ջասթին Թիմբերլեյք

1981թ. հունվարի 31-ին, Թենեսի նահանգի Մենֆիս քաղաքում է ծնվել Ջասթին Թիմբերլեյքը: Ամերիկացի փոփ, R.N.B երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, պարող և դերասան: Ջասթինը արժանացել է Էմմի և 6 Գրեմմի մրցաանակների:
N. Synce խմբի մեներգիչ լինելու ժամանակ Ջասթինը փառքի արժանացավ: 2002թ. նա թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` «Justifed»-ը: Ամբողջ աշխարհում «Justifed» ձայնասկավառակից վաճառվել է ավելի քան 30 մլն օրինակ: 2006թ. թողարկել է երկրորդ ձայնասկավառակը` «Future Sex/ Love Sounds», որը իր մեջ ներառում էր հետևյալ երգերը` «Sexy Beck», «My love», «What goes around…Comes around», որոնք ԱՄՆ-ում համար առաջին հիթերն էին: Ալբոմում ներառվեցին նաև աղյուսակում առաջին տեղը գրաված հետևյալ երեք երգերը` «Summer Love», «Love Stoned» և «Until the end of time»-ը: Այսպիսով, 1991-1992թթ. Ջեքսոնի թողարկած «Dangerous» ձայնասկավառակից հետո Ջասթինը առաջին երգիչն էր ում ձայնասկավառակի 6 երգերը ընդգրկվեցին ամերիկյան 20 լավագույն հիթերի մեջ: 2008թ. հունվարին « Future Sex/ Love Sounds» ձայնասկավառակից վաճառվել է ավելի քան 8 մլն օրինակ: N. Synce խմբում թողարկած ձայնասկավառակից` 50 մլն օրինակ: Ջասթինը նկարահանվել է ''Alpha Dog'', The Open Road'', ''The Social Network'', ''In Time'' և այլ ֆիլմերում:
Նա նաև հիմնեց սեփական պիտակավորման ֆիրման` «Tennman Records» և հագուստի արտադրություն` «Wiliam Rast»: Ջասթին Թիմբերլեյքը «Մանչեստր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի  երկրպագու է:

Тимберлейк, Джастин

Комментариев нет:

Отправить комментарий