воскресенье, 8 июля 2012 г.

Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա



Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլը ծնվել է Բառանկիլյայում, 1977թ. փետրվարի 2-ին: Նա կոլումբիացի երգչուհի է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր: Ծնվել է Մեբարակ Շադիդի և Կարմեն Տորադոյի ընտանիքում: Հայրը լիբանանցի արաբ է, մայրը` կոլումբիացի` իտալական և իսպանական արյունով: Շակիրայի անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է «երախտապարտ», հնդկերեն` «լույսի աստվածուհի»:
Շակիրան իր մոր առաջին, իսկ հոր` 8-րդ երեխան է: Նրա մանկությունը անցել է Բառանկիլում` Էլ Լեմոնսիտո դղյակում, գրքերի և լատինաամերիկյան ռիթմերի միջավայրում: Որոշ ժամանակ անց աղջիկը հետաքրքրություն դրսևորեց երաժշտության և գրականության հանդեպ: 3 տարեկան հասակում սովորեց կարդալ և գրել, իսկ 4 տարեկանում ձգտում էր դպրոց գնալ, բայց տեղական օրենքները թույլ չէին տալիս: Ծնողները սկզբում մտածում էին, որ նա բանաստեղծ կամ նկարիչ կդառնա: Դպրոցում ուսուցիչները նրա մեջ տեսնում էին բալերինայի, քանի որ նա հաճախակի էր պարում: Մինչ օրս նրա սիրելի պարը պորտապարն է: 8 տարեկանում Շակիրան գրեց «Tus gafas oscuras» (Քո մուգ աչքերը ) երգը: 13 տարեկանում պայմանգիր է  ստորագրում «Sony Discos»-ի հետ: Նրա առաջին ալբոմը հաջողություն չունեցավ: Երկրորդը` «Peligro» (Վտանգ), նույնպես ճանաչում չբերեց: «Sony Discos» ձայնագրման ընկերությունը Շակիրայի հետ կնքել էր երեք ալբոմի պայմանագիր: Նրան մնում էր վերջին հնարավորությունը: 1996թ. հոկտեմբերի 6-ին թողարկվեց նոր ալբոմը` «Pies descalzos, suenos blancos» (Բոբիկ ոտքեր, սպիտակ երազանքներ) վերնագրով: Այս ալբոմը Ամերիկյան մայրցամաքում Շակիրային ճանաչում բերեց: Այն իրենից ներկայացնում էր Rock-ի, Pop-ի և լատինաամերիկյան ռիթմերի խառնուրդ: «Pies descalzos, suenos blancos»-ից վաճառվել է ավելի քան 4 մլն օրինակ

1995-1997 թթ. Շակիրան սկսում է իր առաջին շրջագայությունը` հարավային և հյուսիսային Ամերիկայում: Նա 43 քաղաքում տալիս է 59 համերգ: Հաջողությունը ամրապնդելու համար 1998թ սեպտեմբերի 29-ին նա թողարկում է հաջորդ ալբոմը` ¿Dónde Están Los Ladrones? (Որտեղ են գողերը), որը մինչ օրս լավագույնն է նրա իսպանալեզու կարիերայի մեջ: 1999թ. ‘’Ojos Asi ևOctavo Dia’’ երգերի համար արժանանում է Grammy մրցանակ: ''Ciega.Sordomuda'' և Tu» երգերի տեսահոլովակները գտնվում էին իսպանալեզու երկրների հանրաճանաչության գագաթնակետին: Իր առաջին անգլերեն երգը` «Inevitable»-ն, Շակիրան կատարեց 1999թ հունվարի 28-ին, «Рози О’Доннелл» հանրահայտ շոուի ժամանակ: 2000թ. թողարկեց «Ojos Asi» և «No Creo» երգերի տեսահոլովակները: 2000թ. մարտի 18- մայիսի 13-ը Շակիրան մեկնում է իր երկրոդ շրջագայությանը:

2001թ Շակիրան «Whenever, Wherever» երգի շնորհիվ համաշխարհայն ճանաչման արժանացավ: 2002թ. ալբոմի թողարկումից հետո նա մեկնում է երկարատև շրջագայության: Նրա համերգներին ներկա էր գտնվում 1 մլն-ից ավելի մարդ: 2004թ. նա թողարկում է այդ շրջագայության CD-ն`''Live & off the Record'' –ը: 

2007թ. Շակիրան Բեյոնսեի հետ դուետ կատարեց` « Вeautiful Liar» երգը, որը MTV VMA 2007-ի մրցանակին է արժանացել: Տարվա վերջում նա գրում է երկու երգ, որոնք դառնում են «Любовь во время холеры» (Սեր ժանտախտի ժամանակ) ֆիլմի սաունդթրեքը: Այդ երգերից մեկի հիման վրա նկարահանվում է «Hay Аmores» տեսահոլովակը: 2008թ. մայիսին Շակիրան մասնակցում է բարեգործական համերգի:

2009թ. թողարկում է «She Wolf» ալբոմը: Այս ալբոմի մեջ եղած երգերից 10-ը անգլերեն էին, իսկ 3-ը ` իսպաներեն: 2010թ. հոկտեմբերին նա թողարկում է իր 7-րդ ալբոմը` “ Sale el sol”, որի 7 երգը անգլերեն էր, իսկ 3-ը` իսպաներեն: Այս ալբոմի մեջ ընդգրկված էրWaka, Wakaերգը, որը 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնն էր: Առաջին երգըLoca”-ն է: 2010թ. Կոլումբիայում և Հայիթիում դպրոցներ բացելու և բարեգործություն կատարելու համար նա պարգևատրվեց: 2010թ. սեպտեմբերի 15-ին Մոնրեալում սկսեց համաշխարհային համերգային շրջագայությունը: Այն շարունակվեց մինչև 2011թ.: Երկրորդ երգը դարձավ ալբոմի անունը կրող «Sale el sol» երգը: 2011թ. ապրիլի 18-ին ալբոմի երրորդ երգը` « Rabiosa » դարձավ հայտնի, որը կատարում էր  Pitbull-ի հետ: Այս երգի իսպաներեն տարբերակը` «El Cata»-ն է: Հաջորդ սինգլըAdicted To You » ճանաչում է ստացել 2011թ. օգոստոսին: Ալբոմի հաջողության շնորհիվ նա 13 անվանակարգերում մրցանակի արժանացավ:

1994թ. Շակիրան նկարահանվել էEl Oasisհեռուստասերիալում: Նրան դեր էր առաջարկվել նաևЗорро” ֆիլմում, բայց նա հրաժարվել է:

1997թ. Շակիրան հիմնեց բարեգործական կազմակերպություն` «Fundación Pies Descalzos» : Այս ընկերության հիմնական խնդիրն էր միջոցներ ձեռք բերել, որը կօգներ Կոլումբիայում և Լատինական Ամերիակայում չքավոր երեխաների համար դպրոցներ բացելուն: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը լատինաամերիկյան աղքատ երեխաներին երկարատև օգնության համար Շակիրային շքանշանով պարգևատրեց: 2011թ. Շակիրան մտավ ԱՄՆ- ի նախագահին կից լատինաամերիկացիների կրթության խնդիրների լուծման հանձնաժողովի մեջ

2002թ. Շակիրան սկսեց ընկերություն անել Արգենտինայի նախագահ Ֆերնանդո Դե Լա Ռոսայի որդու հետ: 2001թ. մարտին Անտոնիոն նրան ամուսնության առաջարկություն արեց: Զույգը որոշել էր ամուսնանալ 2001թ. սեպտեմբերին, բայց հարցազրույցի ժամանակ Շակիրան հերքեց այդ տեղեկությունը: 2011թ. հունվարին Շակիրան պաշտոնապես հայտարարեց իր սիրելիի հետ կապը խզելու մասին: Ներկա պահին Շակիրան հանդիպում է Բարսելոնայի պաշտպան Ժերարդ Պիկեյի հետ: 2012թ. ամռանը նախատեսվում է նրանց հարսանիքը

Шакира

Комментариев нет:

Отправить комментарий