суббота, 28 июля 2012 г.

Խոսե Օրտեգա-ի-Գասետ


Իսպանացի հայտնի փիլիսոփա և սոցիոլոգ Խոսե Օրտեգա-ի-Գասետը ծնվել է 1883թ. մայիսի 9-ին Մադրիդում: Հայտնի գրականագետ Օրտեգա-ի-Մունիայի որդին է: Սովորելով «Miraflores del Palos» քոլեջում Օրտեգան լիովին տիրապետում է լատիներեն և հին Հռոմեական լեզուներին: 1904 թ. պաշտպանելով դոկտորական թեզեր ավարտել է Մադրիդի «Կոմպլուտենաե» համալսարանը: Այնուհետև, յոթ տարի անց է կացնում Գերմանիայի համալսարաններում, առավելությունը տալով Մարբուրգի համալսարանին, որտեղ այդ տարիներին փայլում է Գերման Կոգենը:
Վերադառնալով Իսպանիա նա նշանակում է ստանում Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում, որտեղ էլ աշխատում է մինչև 1936 թ., երբ սկսվեց քաղաքական պատերազմը: Նա ստիպված էր լքել երկիրը: 1948 թ. վերադառնում է Մադրիդ: Նույն թվականին Խուլիան Մարիասի հետ համատեղ հիմնում է Հումանիտար ինստիտուտ, որտեղ էլ սկսում է դասավանդել: Մինչև վերջ էլ Օրտեգան ֆրանկիզմի հակարակորդն էր: Օրտեգան մահացավ 1955 թ. հոկտեմբերի 18-ին:
Ստեղծագործությունը
1914 թ. Օրտեգան հրատարակեց իր առաջին գիրքը` «Մտորումներ Դոն Կիխոտի մասին» և կարդաց իր հայտնի լեկցիան` «Հին և նոր քաղաքականությունը», որտեղ շարադրում է երիտասարդ ինտելեկուալների դիրքորոշումը Իսպանիայի խնդիրների մասին: Օրտեգայի ինտելեկուալ հնարավորությունները և նկարչական հանճարը ակնհայտորեն երևում են այնպիսի աշխատություններում, ինչպիսիք են` «Մեր ժամանակի թեմա»-ն (1923 թ.) և «Արվեսի դեհումանիզացիա»-ն (1925 թ.):
Օրտեգան համաշխարհային ճանաչում ստացավ 30-ական թվականներին, երբ ռուսական «Փիլիսոփայության հարցեր» ամսագրում տպագրվեց նրա «Մասսաների ապստամբությունը»: Օրտեգայի ուշադրության կետնտրոնում միշտ եղել է սոցիալական խնդիրները: Իր աշխատություններում գիտնականը առաջին անգամ արևմտյան փիլիսոփայության մեջ շարադրեց «մասսայական հասարակության» հիմնական սկզբունքները, որի հիմքում նա հասկանում էր հոգևոր մթնոլորտը:        

Գասետի հետաքրքիր մտքերից

Ապրել, նշականում է լինել հավերժ դատապարտված ազատության, հավերժ որոշել` ի՞նչ ես դու դառնալու այս աշխարհում: Եվ որոշել առանց հոգնելու ու անընդմեջ: Նույնիսկ անհույս տրվելով պատահականության կամքին, մենք որոշում ենք ընդունում` չորոշել

Պետք չէ պարտադրված ծիծաղը շփոթել իսկական ուրախության հետ:

Ներկան` անցյալի և ապագայի առկայությունն է: Այն միակ տեղը, որտեղ նրանք իսկապես գոյություն ունեն:

 Նրա մոտ կա բոլոր տաղանդները, բացի մեկից` կարողանալ նրանցից օգտվել:

  

Комментариев нет:

Отправить комментарий