четверг, 21 марта 2013 г.

Բնական ռեսուրսներ՝ նավթ, գազ և ածուխ


Բնական ռեսուրասներ՝ նավթ, գազ և ածուխ: Արդյոք մենք գիտենք թե այս երեքից որն է համեմատաբար անվնաս: Այս երեք բնական ռեսուրսները օգտագործվում են տարբեր բնագավառներում: Այս ռեսուրսները անհավասարաչափ են բաշխված: Օրինակ ածխի  պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Բնական գազով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան: Իսկ նավթ արդյունահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:

понедельник, 18 марта 2013 г.

Առասպել և իրականություն



Վահագն» - «Աթիլլա»: Այս երկերի ժողովածուի տակ գրված է 1916 թ.: Հատորը լույս է տեսել 1922-ին:
1922թ «Երեքի» դեկլարացիայի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ քննադատ Պողոս Մակինցյանը ակամա թե կասկածով գրել է «… Հնից Աթիլլան է հրահրում կարմիր պոետի ֆանտազիան, «հոների արքա հզոր Աթիլլը»: Չարենցը իր պատասխան հոդվածում շտապում է բացատրել իրողությունը և թոթափել անհիմն մեղադրանքը. «Իմ Աթիլլա» բանաստեղծության մասին միայն պիտի ասեմ, որ նա գրված է 1916 թվին և նրանում պատկերված է «հոների արքա հզոր Աթիլլը», որպես պատերազմի հզոր սպառնալիք,- որ կախված է բուրժուական հասարակարգի վրա և կախված կմնա, քանի դեռ այդ հասարակարգը կա: Ինչ կա սրանում մեղադրելի և էն որ մարքսիստն է, ո՞ր կարող է հակաճառել սրան»:

воскресенье, 17 марта 2013 г.

Հայ հասարակության թերությունները


Կյանքում ոչինչ և ոչ մի բան լիարժեք չէ: Հասարակությունը ևս թերություններ ունի: Յուրաքանչյուր հասարակության խնդիրներն ու թերությունները տարբեր են: Ես գտնում եմ, որ հայ հասարակությունը բազմաթիվ թերություններ ունի: Այդ թերություններից են օրինակ բամբասկոտությունը, պառակտվածությունը: Ինձ համար այս երկուսը գլխավորներն են: Դարեր ի վեր հայերի մեջ պառակտվածություն է եղել: Նույնիսկ կարևոր գործողություններ կատարելու ժամանակ, երբ այդ որոշումից կախված են եղել հազարավոր մարդկանց կյանքեր` միասնականություն չի եղել: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է մենք միասնական չենք կարող լինել:

понедельник, 11 марта 2013 г.

Դինո Բուցատի «Առնետները» վերլուծություն

Առնետը կենդանու տեսակ է, մենք բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի մասին:

пятница, 8 марта 2013 г.

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիմենր(ԳՄՕ)


70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել  է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում  է: Այդ մարդկանց պետք  է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան  էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:

понедельник, 4 марта 2013 г.

Իմ երազանքների իդեալական պետությունը

Իդեալական պետություն, իհարկե, գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Եվ քանի դեռ այդ իդեալականը գոյություն չունի, մենք ենք մեզ համար ստեղծելու այն: Իդեալական ոչինչ չկա, սակայն մեք ամեն օր և անընդհատ ստեղծում ենք մեզ համար իդեալնական իրեր, վայրեր, մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն յուրովի է պատկերացնում այն: Իմ իդեալական պետության մեջ կյանքը կլիներ հեշտ, հանգիստ, իդեալական: Ես միշտ իմ մտքերում իդեալներ եմ ստեղծում, ապրում եմ երազելով դրանց մասին: Այդ երազանքներից մեկն 
էլ պետությունն է: