суббота, 28 июля 2012 г.
Խոսե Օրտեգա-ի-Գասետ
Ժան-Պոլ Սարտր
Ժան-Պոլ Սարտրը ծնվել
է Փարիզում և եղել է ընտանիքի միակ զավակը: Նրա հայրը Ժան-Բատիստ Սարտրը ֆրանսիայի
ռազմա- ծովային ուժերի հրամանատարն էր, մայրը եղել է Աննա-Մարիյա Շվեյցերը: Ժան-Պոլ
Սարտրը ընդամենը 15 ամսեկան էր, որ մահացավ նրա հայրը: Ընտանիքը տեղափոխվեց Մյոդնի:
Սարտերը կրթություն
է ստացել Լա-Ռոշելի քոլեջում, ավարտել է բարձրագույն նորմալ դպրոցը Փարիզում և փիլիսոփայությունից
դիսերտացիա պաշտպանել: 1934 թվականին վերապատրաստվել է Բեռլինի ֆրանսիական ինստիտուտում:
Հատվածներ Դեյլ Քարնեգիի
«Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքից
Շատերի գլխավոր սխալը
Մի անգամ ընկնելով պաշտոնի օգտակարության, մոդայիկ տեսության ազդեցության տակ ես վեց օր շարունակ հրաժարվեցի սնունդ ընդունելուց: Դա դժվար չէր: Վեցերորդ օրվա վերջում ավելի քիչ էի քաղց զգում, քան երկրորդ օրվա վերջում: Այնուամենայնիվ և´ ինձ, և´ քեզ հայտնի են մարդիկ, ովքեր իրենց հանցագործ կհամարեին, եթե իրենց տան անդամներին կամ ծառայողներին վեց օր շարունակ զրկեին սնունդից: Այնուամենայնիվ նրանք հեշտությամբ վեց օր, վեց շաբաթ և նույնիսկ տարիներ զրկում են նրանց հոգևոր ուշադրությունից, որի կարիքը վերջիններս ունեն:
Մարիո Կասաս
Իսպանացի
դերասան Մարիո Կասաս Սիերան ծնվել է 1986 թ. հունիսի 12-ին, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում
գտնվող Լա-Կորունյա քաղաքում:
Նա խաղացել
է «Три метра над уровнем
небом», «Пако», «Группа 7», «Неоновая плоть»,
«Летний дождь» ֆիլմերում,
որոնք էլ նրան հաջողություն բերեցին: Մարիոն ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ուներ: Նա սպորտի
երկրպագու էր: Մարիոյի մանկության երազանքն էր դառնալ ոստիկան կամ հրշեջ ծառայության աշխատող:
Որոշ ժամանակ անց նա ցանկանում է դառնալ դերասան:
пятница, 27 июля 2012 г.
Ինչ են պատմում մատները
Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն է:
Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնելմյուս մատներից: Եթե միայն սուր անկյունով
եք կարողանում հեռացնել, նշանակում է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ
ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին: Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, դուք հակված
եք շռայլության, կամքի ուժի պակաս
եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում:
Մահապատիժ
Արդյո՞ք կան այնպիսի երկրներ որոնք կիրառում են մահապատիժը
ԱՄՆ-ում մահապատիժն ավելի թանկ է նստում, քան ցմահ դատապարտվածին պահելը:
Այնուհանդերձ, աշխարհի ամենադեմոկրատական
երկիրը բնավ էլ մտադիր
չէ հրաժարվել
մահապատժից: ԱՄՆ-ի 38 նահանգներում կիրառվում
է մահապատիժ: Այն կարող է իրականացվել 5 ձևով: 22 նահանգներում կատարում են մահացու
ներարկումներ, 13-ում` նստեցնում են էլեկտրական աթոռին, 7-ում` կախում են, 5-ում գնդակահարում,
ուղարկում գազի խցիկ: Մի քանի նահանգներում մեղադրյալն
ինքն է ընտրում իր մեռնելու միջոցը:
среда, 18 июля 2012 г.
вторник, 17 июля 2012 г.
Թութանհամոն
Գիտնականները վերականգնել են փարավոն Թութանհամոնի դեմքը: Փորձերին
մասնակցել են գիտնականներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Եգիպտոսից, որոնք, ուսումնասիրելով
փարավոնի գանգի լուսանկարները, իրարից անկախ կազմել են նրա դեմքը: Բոլոր երեք խմբերի
ստացած արդյունքները գրեթե միանման են: Ընդ որում, ֆրանսիացիներն ու եգիպտացիները նախօրորք
գիտեին, որ ստանալու են փարավոնի դիմանկարը, իսկ ամերիկացիներն այդ մասին չգիտեին:
понедельник, 16 июля 2012 г.
Կիվին եզակի պտուղ է
Բժիշկները կիվին համարում
են վիտամինային ռումբ, որովհետև դրա մեջ պարունակվում են մրդշգերի և բանջարեղենների
համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր: Այս խավոտ կանաչ գնդիկը
հատկապես հարուստ է C վիտամինով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն
չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային
առողջությամբ»:
Բուրգերի խորհուրդը
Եգիպտոսի քաղաքակրթությունը բաժանվում է երեք մեծ շրջանների,
որոնք նշանավորվում են եռատիպ հուշարձաններով` բուրգեր, սյուներ, մինարեներ: Երեքն
էլ ձգվում են դեպի երկինք, բայց տարբեր է նրանց խորհուրդը: Բուրգերը կարծես ուզում
են կրաքարե սեպով ճեղքել երկինքը, սյուները բարձրանում են, որ պահեն նրա կամարը, մինարեները,
թվում է, բռունցքով թակում են այն:
среда, 11 июля 2012 г.
Ժամանակակից պարեր
вторник, 10 июля 2012 г.
Դրակա՞ն, թե բացասական երևույթ...
Բառը ծագել է ֆրանսերեն «global»` «համընդհանուր», «համապարփակ» բառից: Գլոբալիզացիան (համաշխարհայնացում) բազմավեկտոր երևույթ է, որն առաջանում է իրար հետ զուգակցվող, իրար փոխլրացնող, երբեմն` միմյանց հակադրվող տնտեսական, քաղաքական, մշակութային գործընթացներից: Ամերիկյան հայտնի տեսաբան Էնդրյու Հեյվուդի սահմանմամբ` «գլոբալիզացիան փոխկապակցության ծայր աստիճան բարդ, համաշխարհային համակարգ է, որի շնորհիվ երկրագնդի մի կետում կատարվող դեպքերը և ընդունված քաղաքական որոշումները ներազդում են նրա մյուս կետում ապրող մարդկանց վրա»: Քաղաքագիտական գրականության մեջ ընդունված է գլոբալիզացիայի երեք ձևաչափ:
Ժամանակակից ֆրանսիացի փիլիսոփա. Ալեն Բադյու
Ֆրանսիացի
փիլիսոփա, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ: Ծնվել է 1937թ. հունվարի 1-ին, Ֆրանսիայում:
Նա մաթեմատիկոս, ընդդիմադիր Ռայմոնդ Բադյուի որդին է: Սովորել է Սորբոնի համալսարանում և Փարիզի «Բարձրագույն Դպրոցում»: 1962թ. Բադյուն ստացել է փիլիսոփայի կոչում:
Ուսումը վերջացնելուց հետո սկսել է ուսուցանել փիլիսոփայություն, նախ Ռեմիում, իսկ հետո` Փարիզի «Սեն Դեն»-ի համալսարանում:
понедельник, 9 июля 2012 г.
Քրիս Բրաուն. Ցանկանում եմ լինել Մայքլ Ջեկսոնի ու Սթիվի Ուանդերի նման...
Ամերիկացի երգիչ և դերաասն Քրիս Բրաունը ծնվել է 1989 թ.
մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Տապպախաննոկ քաղաքում: Բրաունը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը 16 տարեկանում` 2005 թ.: Դրա մեջ էր մտնում նաև «Run it» երգը, որը գլխավորում էր Billboard Hot 100 հիթ շքերթը:
Այս ձայնասկավառակից ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 2 մլն օրինակ:
воскресенье, 8 июля 2012 г.
Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա
Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլը ծնվել է Բառանկիլյայում, 1977թ. փետրվարի 2-ին: Նա կոլումբիացի երգչուհի է, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր: Ծնվել է Մեբարակ Շադիդի և Կարմեն Տորադոյի ընտանիքում: Հայրը լիբանանցի արաբ է, մայրը` կոլումբիացի` իտալական և իսպանական արյունով: Շակիրայի անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է «երախտապարտ», հնդկերեն` «լույսի աստվածուհի»:
суббота, 7 июля 2012 г.
Շառլ Բոդլեր
«Ես ասում եմ կեցցե´, ամբողջ ուժով ասում եմ կեցցե´ ձեր հզոր տաղանդը»:
Վիկտոր Հյուգո
Կյանքը
Ծնվել է Փարիզում, 1821թ. ապրիլի 9-ին: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք
հասել էր պետական բարձր դիրքի: Հայրը մահացավ 1827թ.-ին: Մեկ տարի անց նրա կինն ամուսնանում է մայոր Օպիկի
հետ: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն
հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է
մինչև կյանքի վերջը:
пятница, 6 июля 2012 г.
Գերմանական դասական փիլիսոփայության նախահայրը. Իմմանուիլ Կանտ
Կանտը ծնվել է 1724թ. ապրիլի 22-ին, Քյոնիգսբերգի ոչ հարուստ ընտանիքում:
Նրան անվանել են Իմմանուիլ` ի պատիվ սուրբ Իմմանուիլի: Դոկտոր Ֆրանց Ալբերտ Շուլցի խնամակալության ներքո, ով
Կանտի մեջ նկատել է ձգտում, նա ավարտել է «Ֆրիդրիխ
-կոլեգիում» գիմնազիան և ընդունվել Քյոնիգսբերգի համալսարան: 1745 թվականին ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը, որտեղ էլ դասավանդել է աշխարհագրություն,
մարդաբանություն, բնական իրավունք, տրամաբանություն և մետաֆիզիկա. այս ամենը շարունակվում
է 40 տարի:
четверг, 5 июля 2012 г.
среда, 4 июля 2012 г.
Մեկը հանրահայտ ամերիկացիներից. երգիչ և դերասան Աշեր
Подписаться на:
Сообщения (Atom)