понедельник, 17 сентября 2012 г.

Ֆրանսիայի ազգային տոնը

Հուլիսի 14-ին ողջ Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը:
1789 թ. Բաստիլի ամրոցի ոչ այնքան արյունալի գրավումը ոչ թե մի կարճատև դրվագ էր, մարդկության պատմության մեջ եղած բազմաթիվ հեղաշրջումներից մի հերթական օրինակ, այլ սկիզբ դրեց մի երկարատև հեղափոխական դարաշրջանի` իր ցնցումներով և հակասությամբ հանդերձ:
18-րդ դարի վերջին Ֆրանսիայի վիճակը երկարատև պատերազմերի հետևանքով չափազանց ծանրացել էր: Բնակչության թիվն աճել էր 25 %-ով, մինչդեռ գյուղատնտեսական արտադրության մեթոդների մեջ որևէ էական առաջընթաց տեղի չէր ունեցել: Մյուս կողմից, սահմանափակ էր նաև մշակվող հողատարածությունը, որի հետևանքով առաջ եկավ գյուղական բնակչության զգալի «ավելցուկ»:

суббота, 15 сентября 2012 г.

Պաոլո Կոելիոյի մտքերից


1.       Если ты чего-нибудь хочешь, вся Вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Եթե դու ինչ-որ բան ցանկանում ես ամբողջ տիեզերքը կօգնի, որպեսզի իրականանա քո ցանկությունը:                                                
2.       Один счастливый день – это почти чудо.
Մեկ երջանիկ օր. դա գրեթե հրաշք է:       
3.       Осознание смерти дает нам силы жить дальше.
Մահվան մասին իրազեկումը մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք շարունակենք ապրել:
4.        Ребенок может научить взрослого трем вещам: радоваться без всякой причины, всегда находить себе занятие и настаивать на своем.
Երեխան կարող է չափահաս մարդուն սովորեցնել երեք բան. ուրախանալ առանց որևէ պատճառի, միշտ իրեն զբաղմունք գտնել և պնդել իրենը:
5.      Учитель сказал: “Совет – это теория жизни – а практика жизни обычно совсем другая”
Վարդապետը ասաց. «Խորհուրդը` կյանքի տեսանկյունն է, իսկ կյանքի փորձը սովորաբար միանգամայն տարբեր է»:
6.       Из всех видов разрушительного оружия, которые способен придумать человек, самое ужасное и самое сильное – слов.
Բոլոր տեսակի զենքերից, որոնք կարող է օգտագործել մարդը ամենավատը և ամենահզորը բառն է:
7.       С психиатром люди говорят более откровенно, чем со священником, потому что врач не станет угрожать преисподней.
Մարդիկ հոգեբույժի հետ խոսում են ավելի անկեղծ, քան քահանայի, որովհետև բժիշկը չի սպառնա դժողքով:
8.       Страх кончается там, где начинается неизбежное.
Վախը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է անխուսափելին:
9.       Каждая возможность изменить себя – это возможность изменить весть мир!
Ինքդ քեզ փոխելու ամեն մի հնարավորությունը ամբողջ աշխարհը փոխելու հնարավորություն է:
10.   Если большинство людей считает что-либо действительным, это становится действительным.
Եթե մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա իրական է, ապա դա դառնում է իրական:

четверг, 6 сентября 2012 г.

V-IX դդ. Միջնադարյան հայ մշակույթը


Հայաստանի յուրահատկությունը բաղկացած է երեք հատկանիշներից: Դրանք են` լեռնային բնության անկրկնելի գեղեցկությունը, հնագույն քրիստոնեական ժառանգությունը, որը Հայաստանը ընդունել է առաջիններից մեկը աշխարհում և նրա յուրահատուկ ազգային կուլտուրան: Դա Հայաստանի գլխավոր հարստությունն է, որը նա կարողացել է պահպանել իր ամբողջ դրամատիկ պատմության ընթացքում: Մ. թ. ա. VI դարից սկսած հին Հայաստանում զարգացել է լեզվական, իսկ IV դարասկզբից հայկական քրիստոնեական ճարտարագիտությունը:

воскресенье, 2 сентября 2012 г.

Ո՞վ է սպանել Նապոլեոնին


«Ո՞վ է սպանել Նապոլեոնին» վերնագրով գիրք է հրատարակվել Ստոկհոլմում: Այս գրքի հեղինակն է Ստեն Ֆորսհուվուդը: Նա ապացուցում է, որ Նապոլեոնին սիստեմաբար թունավորել են մկնդեղով ու նրա կյանքին վերջ տվել կալիումի ցիանիդով: Նրա մահվան ամենատարբեր պատճառներ են հիշատակել: Գրել են ստամոքսի խոցի, ընկնավորության, թոքախտի և շատ այլ հիվանդությունների մասին:

вторник, 28 августа 2012 г.

Հռոմի պատմությունը


Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է: Առասպելը պատմում է, որ Հռոմը հիմնել են երկվորյակ եղբայրներ Ռոմուլոսն ու Ռեմոսը: Նրանք շատ չար քեռի են ունեցել` Ամուլիոս անունով: Տղաները հազիվ ծնված` Ամուլիոսը հրամայում է սպանել նրանց: Բայց հովիվը, որին դա հանձնարարված էր անել, սիրտ չի անում կատարել հրամանն ու տուն բերելով տղաներին, տալիս է իր կնոջը կերակրելու:

понедельник, 27 августа 2012 г.

Պիեռ Սիմոն Լապլաս


Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, ծնվել է 1749 մարտի 23-ին, Բոմոն ան Օժ Նորմանդիայում, մահացել է 1827 թ. մարտի 5-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում) ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ է: Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

суббота, 11 августа 2012 г.

Ժակ Պրեվեր


Ժակ Պրեվերը ֆրանսիացի գրող  և սցենարիստ է, ծնվել է 1900թվ. փետրվարի 4-ին և մահացել 1977թ. ապրիլի 11-ին: Իր պոեմների առաջին ժողովածուի հաջողությունից հետո («Խոսքեր») նա դարձավ ժողովրդականություն վայելող բանաստեղծ` շնորհիվ իր խոսակցական լեզվի և բառախաղերի: Նրա ստեղծագործությունները հայտնի են ամբողջ ֆրանկոֆոն աշխարհում և մասսայականորեն ուսուցանվում են ֆրանսիական դպրոցներում:

Բեյոնսե


Բեյոնսեն ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին: Ամերիկացի հայտնի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի է: Ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա տարբեր դպրոցներում երգել և պարել է սովորել, մասնակցել է տարբեր մրցույթների: 1990 թ «R & B Destiny's Child» խմբում. փառքի արժանացավ: Այս խումբը բոլոր ժամանակների լավագույն R & B խումբն է:

среда, 8 августа 2012 г.

Միլեն Ֆարմեր


Միլեն Ֆարմերը` իսկական անունը Միլեն Գոտիե, ֆրանսիացի հեղինակ, կոմպոզիտոր, մեկնաբան:
Ծնվել է 1961թ սեպտեմբերի 12-ին, Կանադայի Կեբեկ քաղաքում: 1980-ականների կեսերից դարձավ Ֆրասիայում ամենաշատ ձայնասկավառակներ վաճառած երգչուհին, ով հաջողության հասավ ոչ միայն ֆրանսիայում, այլ՝ նաև դրա սահմաններից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում:

среда, 1 августа 2012 г.

Սալվադոր Դալի


Սալվադոր Դալին համարվում է արվեստի սյուռեալիստական շարժման ամենամեծ նկարիչը և 20-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը:

Սալվադոր Դալին ծնվել է 1904 թ. Հյուսիսային Իսպանիայի Ֆիգուերա փոքրիկ քաղաքում: Նրա նկարչական տաղանդը ի հայտ է եկել դեռ վաղ հասակից և Սալվադոր Ֆելիպե Յակինտո Դալին իր առաջին նկարչական դասերը ստացել է տասը տարեկան հասակում: Նրա ուսուցիչներն էին այն ժամանակվա հայտնի իսպանացի իմպրեսիոնիստ նկարիչ Ռոման Պիչոտը: Դալին սկսեց արվեստ ուսումնասիրել Մադրիդի Արվեստի թագավորական ակադեմիայում: Նրան երկու անգամ հեռացրել են դպրոցից, և նա երբեք չի հանձնել իր ավարտական քննությունները: