четверг, 24 января 2013 г.

Անտառներ


Հետազոտական աշխատանք
1.    Նախաբան
2.    Անտառի նշանակությունը մարդու առողջության վրա
3.    Անտառների դասակարգումը                 
4.    Անհետացման եզրին գտնվող աշխարհի 10 անտառները
5.    Անտառի նշանակությունը մարդու կենսագործունեության համար
6.    Կարծիք             
7.    Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ

Նախաբան
Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով:
Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 մլն քառ. կմ, երկրագնդի ցամաքային մակերեսի 30%-ը կամ երկրագնդի մակերևույթի 9.4%-ը: Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում: Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտա-բույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց կազմվածները՝ խառնանտառ:
Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական
Գլխավոր կամ անտառկազմող ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում են անտառի բարձրությունն ու կայունությունը:
Անտառի նշանակությունը մարդու առողջության վրա
Անտառներն ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, ջրակարգավորիչ, կլիմայակարգավորիչ նշանակություն: Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը,  մեղմացնում կլիման, բարերար ազդեցություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության և մարդու առողջության վրա: Անտառը մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի: Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացություններ: Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները` հատկապես
գազանման: 
Հողը թթվային դարձնող ունակություն առավելապես ունեն փշատերև: Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները: Անտառը արտադրում է ֆիտոնցիդներ՝ մանրէասպան հատկություններով օժտված նյութեր: Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները: Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար  ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը: Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են,  բայց եթե քիչ են:
Ըստ նպատակային նշանակության՝ անտառները դասակարգվում են.
1. պաշտպանական          
2. հատուկ
3. արտադրական
Խոնավ արևադարձային անտառները երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են:

Անտառների դասակարգումը
Կախված աշխարհագրական լայնությունից տարբերվոմ են`
1.      Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի: Մեծ հարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցել ներքին հարկեր։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է:Դասական օրինակ կարող են լինել Հնդկաստանի, Ամազոն և Կոնգո գետի ավազանի ջունգլիները:
2.      Կաատինգա՝ (Բրազիլիայի հնդկացիների լեզվով` caa-անտառ, tinga-սպիտակ, բաց),
 չոր տերևաթափվող արևադարձային անտառներ:
3.      Ավստրալիայի էվկալիպտի անտառներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառնր:
4.      Տրևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև): Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում: Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը անտառի ստորի հատվածում ավելի ակտիվ է:
5.      Տայգա՝ փշատերև անտառ: Ամենատարածվածն է, ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին: Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով:
6.      Խառը անտառներ, որոնցում աճում են ինչպես լայնատերև, այնպես էլ փշատերև ծառեր: Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում: 


Բառեխառն գոտու խառը և լայնատերև անտառներ
Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում: Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի: Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով: Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
                                              
Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառներ

Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածված են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում: Կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում:
Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո): Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ: Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում: 

Խոնավ մշտադալար արևադարձային անձրևային անտառ

Խոնավ մշտադալար արևադարձային անձրևային անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ:
Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայի հարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում: Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշվեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:

Մերձարևադարձային չորասեր անտառներ
  
Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովյան կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմ թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆորնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ (բույսեր, որոնք կարող են տանել հողի և օդի խոնավության անբավարար խոնավությունը` ջրի կրճատման, ջրակլանողության բարձրացման, հյուսվածքներում ջրի կուտակման ճանապարհով) կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշվեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ:
Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
                                                          
Մերձարևադարձային խոնավ  անտառներ  

Մերձարևադարձային խոնավ  անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայան լեռների հարավային լանջերին, Անդրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշվեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից:Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց: Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների  բազմազանությանը:

Բարեխառն գոտու ասեղնատերև անտառներ

Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում: Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և  ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներով: Դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից:
Տերևների յուրահատուկ նեղ ձևը սաղարթների հետ միասին, առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու  հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերատար ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և սոճին:
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը (բույսերի կանաչ զանգվածներում կանաչ պիգմենտ) և անցել սապրոտրոֆ (բույսեր, որոնք բնակություն են հաստատում օրգանիզմների մեռած մնացորդների վրա) կյանքի: Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը: Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա  անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:

Անհետացման եզրին գտնվող աշխարհի 10 անտառները
1.    Կոնգոյի արևադարձային անտառը
Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:
2.    Սանդերլենդ անտառը
Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:
3.    Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ
Այս անտառները ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:
4.    Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ
Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:
5.    Հարավային Ամերիկայի Սավանաները
Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:
6.    Մեզոամերիկյան անտառներ
Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր ծառը:
7.    Ատլանտյան Չոր անտառներԳյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:
8.    Ֆիլիպինների անտառներ
Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:
9.    Մադագասկարի արևադարձային անտառներ
Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
10. Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

Անտառի նշանակությունը մարդու կենսագործունեության համար
Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։
1.      Սննդի աղբյուր
2.      Էներգիայի աղբյուր
3.      Արտադրության հումք
4.      Բնական գործընթացների կագավորիչ
Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալը։
Հայաստանի անտառները
ՀՀ-ում անտառները կազմում են տարածքի 12,7%-ը: Առավել անտառածածկ են ՀՀ հյուսիսարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներն են: Ենթալպյան անտառային գոտում տարածված են հաճարենու խոնավ անտառները, որոնց ներսում և եզրերին լայնորեն տարածված են կաղնու մաքուր և խառը ծառուտները: Կաղնու մաքուր անտառները հիմնականում հարմարված են հարավային չոր լանջերի միջին և վերին գոտիներին, իսկ կաղնու խառնանտառները՝ արևմտյան և արևելյան լանջերին: Հյուսիսարևելյան մասի կաղնուտներում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները: Կաղնու առավել տիպիկ անտառները տարածված են Լոռու մարզում:
ՀՀ հյուսիսային մարզերում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառների ոչ մեծ տեղամասեր:
Ամենամեծը Գյուլագարակի սոճուտներն են և Շահալիի անտառատեղամասի սոճուտը: Հարավում անտառների համեմատաբար ընդարձակ տարածություններ հանդիպում են Սյունիքի մարզում (հիմնականում՝ վրացական կաղնի, հացենի, թխկի, բոխի, կովկասյան տանձենի, խնձորենի, հանդիպում են նաև ալոճենի, հունական ընկուզենի, հոնի, մրտավարդ, արջընկույզ և այլն): Հայաստանի մնացած մարզերում պահպանվել են արևելյան կաղնու անտառների առանձին, փոքր կղզյակներ (Ապարանում, Բյուրականից վեր, Սևանի Արեգունու լճեզերքին, Վեդի գետի ավազանում, Վայքում): Հայկական լեռնաշխարհի այլ մասերում հատկապես անտառածածկ են Հայկական Տավրոսի, Ներքին Տավրոսի հարավային (առավել խոնավ) և Արևելապոնտական լեռների հարավային ու հարավարևելյան լանջերը (հիմնականում՝ կաղնի, խնկենի, գիհի):

Կախծիք
Անտառները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում: Այսօր մարդիկ այնքան ծառեր են հատում, որ բնապահպանները անհանգստանում են այդ խնդրի առիթով և քայլեր են ձեռնարկում արհեստական անտառներ ստեղծելու վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը անտառահատներին քրեական պատասխանատվության է ենթարկում: Ներկայումս այնքան է ավելացել գործարանների և ավտոմեքենաների թիվը, որ չափազանց մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում օդ, իսկ օդը մաքուր պահելու և թթվածնով հարստացնելու համար անհրաժեշտ են ծառեր: Յուրաքանչյուրը ով ծառ է կտրում պետք է մտածի, որ նախ ինքն իրեն է վնասում, ինչպես նաև բնությանը:

Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ

Комментариев нет:

Отправить комментарий