Մ. թ. ա. 44 թվականին Հուլիոս Կեսարը սպանվեց դանակի 23 հարվածով: Սպանողները հայտնի
են, և նրանք ժամանակին ընդունել են իրենց հանցանքը: Սակայն այս գործում կան մի քանի
տարօրինակ երևույթներ: Օրինակ սպանությունից առաջ եղել են 3 նախազգուշացումներ: Կեսարի
գուշակը նրան զգուշացրել էր մի քանի սենատորների մտադրության մասին: Կինը սպանությունից
առաջ վատ երազ էր տեսել և այդ մասին հայտնել էր Կեսարին: Եվ, ի վերջո, սպանության օրը
Ֆորում գնալիս ինչ-որ մեկը նրա ձեռքն է խոթել նախազգուշացնող մի երկտող: Այդ երկտողը
գտնվել է նրա ձեռքում, երբ հետազոտվել է նրա դիակը: Այսպիսով` ենթադրվում է, որ Կեսարը
կարդացել է այն: Իսկ նրա արձագանքը այս ամենին… Կարծես դիտավորյալ հենց սպանության օրը նա ազատ արձակեց իր թիկնապահներին:
Դատաբժիշկ
Լուչիանո Գարոֆանոն երկար ժամանակ ուսումնասիրել է այս սպանությունը, դրա նախապատմությունը,
դիազննման արդյունքները և նորովի է մեկնաբանել այն: Նրա ուսումնասիրության արդյունքներն
ապշեցուցիչ են: Ճիշտ է, սպանությունը ծրագրել ու իրականացրել են հայտնի սենատորները,
բայց հետին պլանում ինչ-որ մեկն իմացել է այդ ամենի մասին, անուղղակիորեն խրախուսել
ու բարյացակամորեն օժանդակել է սպանության կազմակերպմանը: Այդ մարդն էր… Հուլիոս Կեսարը:
Այսինքն` սպանությունը բեմականացված ինքնասպանություն էր: Սակայն ի՞նչ նպատակով:
Դատաբժիշկ Գարոֆանոն կարծում է. «Կեսարը եղել է ծանր հիվանդ, և նա գիտեր, որ իրեն
ապրելու համար քիչ ժամանակ է մնացել: Նա ուզում էր արժանապատվորեն հեռանալ կյանքից,
հեռացում, որը կբերեր նրան թե´ պատիվ, թե´ հավերժական դեկտատուա: Այսպիսով` սպանությունը
նրան հարմար թվաց, քանր որ նա դրանով ձեռք կբերեր պատվավավոր վախճան և կդառնար ցմահ դիկտատոր` Հռոմեական կայսրության հավերժ կայսր»:
Եթե հավատանք Պլուտարքոսին, ըստ որի` Կեսարը մի անգամ ասել է, թե այլևս չի ուզում ապրել, ապա այս ենթադրությունը շատ հավանական է:
Комментариев нет:
Отправить комментарий