четверг, 10 января 2013 г.

Հայկական հարց


Հետազոտական աշխատանք
1.      Նախաբան. Սան Ստեֆանոյի պայմանագիր
2.      Սկիզբ և ընթացք
3.      Նպատակ
4.      Սեփական կարծիք
5.      Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
Նախաբան
Այս պայմանագիրը ստորագրվել է 1878թ.՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից: Հայերը մեծ ակնկալիքներ ունեին Սան Ստեֆանոյի պայմանագրից, սակայն նրանց սպասումները չարդարացան: Հայերը մտածում էին, որ կարող են օգտվել այս պայմնագրից, սակայն պայմանագրի միայն 16-րդ, 25-րդև 27-րդհոդվածներնենվերաբերվումհայերին: Այսհոդվածներընախատեսումէին«ԱսիականԹուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելվում էր հայերի հալածանքը:Բարձրդուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արևմտյան Հայաստանի մի մասը (Արդահան, Կարս, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրից վայրեր) անցնում էր Ռուսաստանին:

Սկիզբը և ընթացքը
Հայկական հարցն Արևելյան հարցի հետ առնչվում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը XIX դարի ընթացքում և XX դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին: Հայերը մեծ հույսեր էին կապում ռուսական զորքի հաղթանակի հետ ։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878թ.-ի փետրվարի 19-ին ՍանՍտեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում։ 1878թ.-ի Բեռլինի կոնգրեսի հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը:
Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո:

Նպատակ
Նպատակն է ուսումնասիրել հայկական հարցի առաջացումը: Այս ամենի շնորհիվ կարող եմ ավելի շատ տեղեկություններ հավաքել հայկական հարցի շուրջ և գալ վերջնական եզրակացության:

Սեփական կարծիք
2015թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որից հետո դրա շուրջ թեմաներ այլևս չեն արծածվի: Ներկա պահին Թուրքիան փորձում է բարիդարացիական հարաբերություններ պահպանել հայերի հետ, սիրաշահել սփյուռքին և թույլ չտալ, որ մեծ երկրները շատ տարվեն դրանով: Բայց 2015թ. հետո թուրքերի վերաբերմունքը կփոխվի Հայաստանի նկատմամբ, իսկ մեծ տերություններն էլ նոր պատճառներ կփնտրեն Թուրքիային ճնշելու համար, որը կրկին կարող է կապված լինել Հայկական հարցի հետ: Իմ կարծիքով Հայկական հարցն արդեն մնացել է անցյալում և այլևս պետք չէ հիշատակել դրա մասին: Պետք է զարգացման ուրիշ ճանապարհներ գտնել, քան Թուրքիայի դեմ պայքարելը և արդյունքում նպատակին չհասնելը:
Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
Հայկական հարց  Երևան 1996
http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81


Комментариев нет:

Отправить комментарий