вторник, 8 января 2013 г.

Լեհաստան



տարածքը 312,7 հզ. կմ քառ.
բնակչությունը 38,62 մլն մարդ 2004 թ.
Մայրաքաղաքը Վարշավան, այլ խոշոր քաղաքներն են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը:
Լեհաստանի որպես պետություն առաջացման տարեթիվ ընդունված է համարել 966 թվականը, երբ Միեշկո 1 իշխանը ընդունեց քրիստոնեություն: Գորցող սահմանադրությունն ընդունվել է 1952թ.-ին:
Լեհաստանի դիրքը բարենպաստ է, սահմանակից է տենտեսապես զարգացած երկրների հետ: Նրա միջով են անցնում Բալթիկ, Սև և Միջերկրական ծովերի նավահանգիստներըԱրևմտաեվրոպական, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին կապող բանուկ ճանապարհները: Արևմուտքից սահմանակցում է Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիսարևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։
Լեհաստանը տարածքով և բնակչության քանակով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ պետությունն է: Տարածաշրջանում առաջին տեղում է համախառն ներքին արդյունքով, արտահանման և ներմուծման ծավալներով, էլեկտրաէներգիայի արտադրությամբ, քարածխի և գորշ ածխի պաշարներով և հանույթով, հացահատիկի, մսի արտադրությամբ, ավտոպարկի մեծությամբ: Երկիրը բաժանված է 16 մարզերի՝ վոյեվոդությունների, որոնք իրենց հերթին բաժանվում են պովիատների և գմինաների։

Բնական պայմաններն ու ռեսուրսները
Լեհաստանի տարածքի 90 % հարթավայրեր են: Ընդերքը հարուստ է էներգակիրներով, մետաղներով, քիմիական հումքով: Քարածխի երկրաբանական պաշարները կազմում են120-140 մլդ տոննա, իսկ իրականը` 12,1 մլդ տոննա: Այս ցուցանիշով երրորդ տեղն է Եվրոպայում: Քարածխի խոշոր ավազաններն են Վերին Սիլեզիան, Ստորին Սիլեզիան, Լյուբլինը: Գորշ ածխի ավազաններն են Ժիտովը, Կոնին Վրոցլավը:  Քանակական և որակական առումով առաջինը Վերին Սիլեզիան է, այնտեղ քիչ է մոխրի և գազի պարունակությունը:
Մետաղային ռեսուրսներից հարուստ է պղնձվ, կապարով, ցինկով, երկաթաքաչով (քիչ քանակությամբ): ՀԱրուստ է նաև ծծմբի, կերակրի աղի, շինանյութերի, գրանիտի, բազալտի պաշարներով:
Կլիման
Կլիման բարեխառն ծովային է: Ամառը տաք է, հուլիսյան միջին ջերմաստիճանը +180  է, իսկ ձմեռը մեղմ է միջին հունվարյան ջերմաստիճանը` -20: Մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ:
Գետերը ջրառատ են, դանդաղահոս և նավարկելի: Խոշոր գետերն են Օդերը, Վիսլան: Այս գետերը Կարպատներում և Սուդետներում ունեն ջրաէներգետիկ նշանակություն: Գետերի վրա կառուցված ջրամբարները կարգավորում են հոսքը, սակայն հաճախ ջրհեղեղներ են լինում գարնանը: Լճերի քանակն անցնում է 9300-ից, որոնց մեծ մասն ունի սառցադաշտային ծագում և ծանծաղ է:
Հարուստ է հողային ռեսուրսներով: Հողերի մի մասը գերխոնավացած են կամ ճահճակալած:
Լեհաստանի նտառները կազմում են տարածքի 28%-ը, 80%-ը փշատերև ծառեր են: Լեհերն ունեն հետեքրքիր հոգեբանություն, եթե տարածքը չի օգտագործվում, ապա այնտեղ ծառ են տնկում:
Պետական կառուցվածքը
Նախագահը ընտրվում է 5 տարի, իսկ պատգամավորները` 4 տարի ժամկետով: Պառլամենտը կազմված է երկու պալատից, սեյմից և սենատից:
Բնակչությունը
Լեհական էթնոսի տարածման սահմանները կապված են եղել պետության հզորացման և անկման հետ, մշտական փոփոխության են ենթարկվել: Լեհերին բնորոշ է մշտական արտագաղթը, հատկապես Լատինական Ամերիկայի երկրներ: Այսօր լեհական սփյուռը 12 մլն է: Այս ցուցանիշով աշխարհում ամենախոշորներից մեկն է: Բնակչության բնական աճը շատ ցածր է` 0.67‰: Ծնելիությունը կազմում է 10.64 ‰, իսկ մահացությունը` 9.97 ‰:: Կյանքի միջին տևողությունը 74.1 տարի է, կանայք` 78.5, տղամարդիկ` 70.0 տարի: Մահացությունների 68%-ը կապված է արյան շրջանառության խանգարման և չարորակ ուռուցքների հետ:
Ազգային կազմը միատարր է.97,6%-ը լեհեր են, 1,3%-ը գերմանացիներ, 0.6%-ը ուկրաինացիներ, 0,5%-ը բելոռուսներ: Կրոնական կազմը միատարր է, 95%-ը կաթոլիկներ են, մնացածը` ուղղափառներ, լյութենականներ, եհովայի վկաներ:
Ուրբանիզացման մակարդակը 64% է: Խոշոր քաղաքներն են Վարշավան` 2,3 մլն, Լոձը` 842 հզ, Կրակովը` 751 հզ, Վրոցլավը` 644 հզ բնակչությամբ: Բնակչության միջին խտությունը 123 մարդ է 1կմ2 վրա, հատկապես խիտ է բնակեցված հարավային և կենտրոնական հատվածները:
Տնտեսությունը
 Արդյունաբերական-ագրարային երկիր է: Տնտեսության զարգացման աճը տարեկան կազմում է 1,3%: Լեհաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում առաջին տեղն է գրավում ներքին համախառն արդյունքով` տարեկան 427,1 մլդ դոլար: Լեհաստանի ներքին համախառն արդյունքի մեծ մասը` 65,9%-ը բաժին է ընկնում սպասարկման ոլորտին:
Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է, որը տալիս է հնա-ի 31%-ը: Այս ճյուղում զբաղված է աշխատուժի 22,1%-ը: Արդյունաբերական տարեկան աճը կազմում է 8,6%, ըստ 2003թ.-ի:
Զարգացած են վառելիքաէներգետիկ, մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերական ճյուղերը: Վառելիքաէներգետիկ համակարգը հիմնված է սեփական քարածխի և գորշ ածխի տեղական և ներմուծովի հումքի, նավթի և բնական գազի վրա: Տարածաշրջանում առաջին տեղն է գրավում քարածխի հանույթվ` 137.1 մլն տ: Գլխավոր հանքը Վերին Սիլեզիան է: Քարածուխը ունի բարձր որակ:
Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը 135 մլդ կվժ է, որով առաջին տեղն է գրավում տարածաշրջանում: Էլեկտրաէներգիայի 98.1%-ը տալիս են ջերմաէլեկտրակայաննները: Ջերմաէլեկտրաէներգետիկան հիմնված է սեփական քարածխի, ներկրովի նավթի և բնական գազի վրա: Զարգացած է սև և գունավոր մետաղաձուլությունը: Պողպատի տարեկան արտադրությունը 10.2 մլն տ է: Սև մետաղաձուլության խոշոր կենտրոններն են Դոբրովա-Գուռնիչան, Կատովիցեն, Խոժովը, Կրակովը, Չեստոխովան, Շչեցինը, Գլվիցեն:
Պղնձաձուլության ծավալներով Լեհաստանը տարածաշրջանում առաջինն է: Տարեկան արտադրում է 400 հզ տ զտված պղինձ: Կապարի և ցինկի արտադրության խոշոր կենտրոններն են Կատովիցե և Տանովսկ-Գուրան: Ալյումինաձուլության կենտրոնը Կովինն է:
Մեքենաշինական ձեռնարկություններն արտադրւմ են ծովային նավեր, վագոններ, լոկոմոտիվներ, տրակտորներ, գյուղատնտեսական մեքենաներ, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային ապրանքներ: Բեռնատար և ձկնորսական նավերի արտադրությունը զարգացած է Գդինիայում, Գդոնսկում, Շչեցինում, լոկոմոտիվներին` Վրոցլավում և Պոզնանում, ավտոմեքենաներին` Վարշավայում և Լյուբլինում, ինքնաթիռներինը` Վարշավայում և Մելեցում:
Լեհաստանը տարածաշրջանի առաջատարներից է քիմիական արդյունաբերության մակարդակով: Այն հիմնված է տեղական ծծմբի, կերակրի աղի, քարածխի, ներմուծովի նավթի, բնական գազի, ֆոսֆորիտներկ բազայի վրա: Արտադրում է սինթետիկ կաուչուկ և մանրաթելեր, ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր, ռետինատեխնիկական ապրանքներ, լաքեր, ներկեր:
Թեթև արդյունաբերության ձեռնարկություններն արտադրում են տեքստիլ ապրանքներ, որի ամենախոշոր կենտրոնը Լոձն է: Բրդյա գործվածքներկ արտադրությամբ հայտնի է Բլեսկոբլյան, վուշի գործվածքով` Չենստոխովան:
Գյուղատնտեսությունը
Այս ճյուղը համախառն ներքին արդյունքի 3.1%-ը: Այս ճյուղը զբաղեցնում է աշխատուժի 27.5%-ը: Գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի կեսը տալիս է բուսաբուծությունը, մնացածը` անասնաբուծությունը:
Երկրի վարելահողերի ընդհանուր տարածքը 14 մլն հա է: Բուսաբուծության հիմնական կուլտուրան ցորենն է, որի տարեկան արտադրանքը կարող է հասնել 8-9 մլն տ: Սակայն ցորենի քանակը չի բավարարում երկրի պահանջները այդ պատճառով մեծ քանակությամբ ցորեն է ներկրում` 398 հզ տ և արտահանում 3 հզ տ:
Ինչու՞ է 3 հզ տ արտահանում, եթե պետք է ներկրի: Ցորենի մշակության գլխավոր կենտրոնը հարավ-արևելյան շրջաններն են, սակայն հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում էլ են մշակում: Երկրորդ հացահատիկային կուլտուրան գարին: Մշակում են նաև շաքարի ճակնդեղ, հիմնականում Վիսլայի հովիտում, Ծխախոտ` հարավ-արևելքում, երկարաթել վուշ`ամենուրեք: Այստեղ մեծ տարածում ունի նաև կարտոֆիլի մշակումը:
Անասնաբուծության ճյուղերից զարգացած է խոզաբուծությունը, խոշոր եղջերավոր կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնապահությունը: Վերջինիս պատճառով տարածաշրջանում ձվի արտադրությամբ առաջինն է:
Տրանսպորտը
Տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում երկաթուղային ցանցի մեծությամբ, բեռնափոխադրումների ծավալով: Երկաթուղային տրանսպորտը մեծ դեր է խաղում, քանի որ երկաթուղով տեղափոխում են ածուխ և հանքաքար: Վարշավային Կրակով երթևեկում են ճեպընթաց գնացքներ: Լեհաստանի համար կարևոր նշանակություն ունի արևմուտքից արևելք ձգվող ճանապարհները, որոնցով մեծ քանակությամբ ներքին փոխարդումներ է կատարվում: Այս ճանապարհները նաև ԱՊՀ երկրները կապում են արևմտաեվրոպական երկրների հետ: Ունի զարգացած ծովային տրանսպորտ, որի դերը ավելի է մեծանում, քանի որ արտադրանքի ծավալները աստիճանաբար մեծանոմ են: Խոշոր նավահանգիստներն են Գդնակը, Գդինյան, Շչեցինը: Նավահանգիստներո փոխադրվում է քարածուխ, հանքաքար, ֆոսֆորական հումք: Նավարկելի ներքին ջրային ուղիների երկարությունը 3997 կմ է: Ավելի շատ նավարկություն է կատարվում Օդրա, Վիսլա գետերով, Գիլիվիցկյան ջրանցքով: 
Արտաքին տնտեսական կապերը
Արտահանման ծավալները կազմում են 57,6 մլդ դոլար, ներմուծմանը` 63,65 մլդ դոլար, երկրորդն է Չեխիայից հետո: Արտահանում է մեքենաներ ու սարքավորումներ, գյուղատնտեսական ապրանքներ: Արտահանման 50,1%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին: Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ, այլ ապրանքներ: Գլխավոր գործընկերներն են Գերմանիան , Իտալիան և Ռուսաստանը:
Լեհերեն
Հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթիկ-սլավոնական լեզվախմբի լեզու է։ Լեհաստանում և Պոլոնիայում լեհերենը որպես մայրենի լեզու օգտագործում է շուրջ 44 միլիոն մարդ: Այն պետական լեզու է Լեհաստանում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման լեհերենը 22-րդն է:
Վերջաբան
Լեհաստանը հարուստ երկիր է: Այս երկրում կարող է զարգացում ապրել տնտեսության բազմաթիվ ճյուղեր: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ նա կարող է բեռներ տեղափոխելու միջոցով վաստակել այնպիսի գումարներ, որոնց շնորհիվ էլ կարող է դառնալ առաջատար երկիր:

Комментариев нет:

Отправить комментарий