понедельник, 7 января 2013 г.

Հայաստանի Հանրապետություն


Քաղաքաաշխարհագրական դիրքը
Քաղաքաշխարհագրական առումով` ՀՀ-ն քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին պետությունն է և գտնվում է եվրոպական, ասիական և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության ու մշակութային արժեքների շփման միջավայրում: Մեր երկրի տարածքն իր անմիջական հարևան պետությունների հետ հայտնվել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար պետությունների տնտեսաքաղաքական շահերի բախման կիզակետում, ինչը ՀՀ-ի իշխանությունից պահանջում է բազմաբևեռ, հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացում: Ըստ 1991 թ. սեպտեմբերի 21ին կայացած համաժողովրդական հանրաքվեր արդյունքների` նորովի կազմավորված ՀՀ-ն զբաղեցնում է 29742 քառ. կմ մակերես: Այս ցուցանիշով մեր հանրապետությունը աշխարհի 196 անկախ պետությունների շարքում զբաղեցնում է 139-րդ տեղը և իր տարածքի չափերով գրեթե հավասար է Բելգիային, Ալբանիային, Հայիթիին և Լեսոտոյին, կրկնակի անգամ մեծ է Իսրայելից, ավելի քան երեք անգամ` Կիպրոսից:


Ֆիզիկաաշխարհագրական դիրքը
ՀՀ-ն գտնվում է ընդարձակ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Նա հիմնականում իր մեջ ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի Կուր և Արաքս գետերի միջև ընկած շրջանը, որը համապատասխանում է Փոքր կովկասի կենտրոնական հատվածին: Տարածքը եզրավորված է հյուսիսային լայնության  38° 50´- 41° 18´զուգահեռականներով և արևելյան երկայնության 43° 27´- 46° 37´միջորեկաններով, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է Արևելյան կիսագնդում 3-րդ ժամային գոտում, Հյուսիսային կիսագնդի բարեխառն ջերմային և լուսախառն գոտիներում, մերձարևադարձային կլիմայական գոտու Միջերկրածովային կլիմայական մարզում: Նրա ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք հավասար է մոտ 360 կիլոմետրի իսկ առավելագույն լայնությունը` մոտ 200 կիլոմետրի:Գտնվելով Ալպ Հիմալայան գեոսինկլինայի գրեթե կենտրոնում և չունենալով ծովային սահմաններ` մեր հանրապետության տարածքը Սև ծովից ուղիղ գծով հեռում է 165 կմ,Կասպից ծովից` 190 կմ, Միջերկրական ծովից` 750 կմ, իսկ Պարսից ծոցից` ավելի քան 1000 կմ: Կարևոր է նաև ռելիեֆը:
Տնտեսաաշխարհագրական դիքը
ՀՀ-ի տարածքը, հեռու գտնվելով ծովից և նավարկելի լճագետային ուղիներից, զրկված է արտաքին հաղորդակցության ` ներկայումս ամենաշահավետ ու էժան միջոցներից օգտվելու շուղղակի հնարավորությունից, ինչը բացասաբար է անդրադառնում,հատկապես բեռնափոխադրումների ապահովության ու ծավալների մեծացման վրա:Տնտեսաաշխարհագրական դիրքի մյուս բացասական իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը հեռու է տնտեսական գերզարգացման և բարձր զարգացած պետություններից, որոնց հետ հազարավոր կմ հեռավորության կապն առավելապես իրականացվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող օդային հաղորդակցությամբ:Մեր հանրապետության տարածքը, չունենալով հանքային վառելիքի արդյունաբերական պաշարներ, ինչը որոշիչ դեր ունի յուրաքանչյուր երկրի տնտեսական հզորացման և առաջընթացի համար, հեռու է նաև հզոր տնտեսական շրջաններից, նավթի և բնական գազի ոչ միայն համաշխարհային, այլև` տարածաշրջանային նշանակություն ունեցող ավազաններից:
Տնտեսաաշխարհագրական դիրքի նմանօրինակ անբարենպաստ իրավիճակը մեղմելու են միտված Իրան-Հայսատան գազամուղի շինարարությունը, կանադական ընկերությունների երկրաբանական որոնողական աշխատանքների կազմակերպումը, այլընտրանքային թներգակիրների օգտագործումը, նոր ԱԷԿ-ի նախագծումը: ՀՀ-ն գտնվում է Ռուսաստանը և Վրաստանը Իրանին կապող ավտոմոբիլային, Հարավային Ասիան Արևելյան և Կենտրոնական Եվրոպային կապող օդային ճանապարհների խաչմերուկում: Բանակցություններ են ընթանում, որ ամենամոտ ապագայում կառուցվի Իրան-Հայաստան երկաթուղի, ինչպես նաև` վերագործակվի Վրաստանի տարածքով անցնող Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապը:Լեռնոտության պատճառով` տարածքի 40%-ը պիտանի չէ տնտեսական կարիքների համար: Դիրքի ոչ նպաստավոր լինելը խորանում է նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ն Սև ծովային համագործակցության գոտում և Հարավային Կովկասում զբաղեցնում է ծայրամասային դիրք,անկանոն ձգված տարածք, անհամաչափ լայնակի փռվածք` 200-25 կմ սահմաններում:
Պետական սահմանները
ՀՀ-ի պետական սահմանների ընդհանուր երկարությունը 1430 կմ է Վարչականորեն ՀՀ-ին սահմանակից են հյուսիսում Վրաստանը, արևելքում Ադրբեջանը, հարավ-արևելքում Նախիջևանը, արևմուտքում Թուրքիան, իսկ հարավ արևելքում Իրանի Իսլամական հանրապետությանը: Հյուսիսում ՀՀ-ն սահմանակից է Վրաստանին(195 կմ): Հայ-վրացական պետական սահմանը հատում է Ջավախքի լեռնավահանը, Լոռվա դաշտը և Վիրահայոց լեռնաշղթան: Հայ-ադրբեջանական պետական սահմանն ամենաերկարն է և կազմված է երկու հատվածից` արևելյան և հարավարևմտյան: Ադրբեջանի հետ սահմանը, սկսած Արաքս գետի ձախափնյա մասից, ուղղվում է դեպի հյուսիս, կտրում Ողջի գետի ստորին հոսանքը, այնուհետև Որոտան ու Հագարի գետերի և ապա Սևանա լճի ու Թարթար գետի ավազանների ջրբաժանով շարունակվում է մինչև Մռավ լեռան արևմտյան վերջավորության մոտ գտնվող Հինալ լեռը:Այստեղից սկսած, հյուսիս-արևմտյան ուղղությամբ, Սևանա լեռնաշղթայի կատարային մասով սահմանն անցնում է մինչև Քաշաթաղ լեռնագագաթը: Այնուհետև Մուրղուզի լեռնաշղթայի արևելյան մի բազկով իջնում է դեպի Կուր գետի հովիտը, սակայն Կուրին չհասած, նրանից մոտ 25 կիլոմետր հեռու Մուրղուզի լեռնաշղթայի հյուսիս արևելյան լեռնաբազուկների ստորոտներով ուղղվում դեպի հյուսիս արևմուտք, կտրում Աղստև գետը և շարունակվում մինչև Պապաքար լեռնաշղթայի արևելյան վերջավորությունը հանդիսացող Պապաքար լեռը: Հարավ-արևմուտքում Հայկական սահմանը Նախիջևանի հետ կազմում է Արաքսի հովտից անմիջապես արևելք Ուրծի և ապա Արփա ու Նախիջևան գետերի ջրբաժանում Վայքի լեռնաշղթաները: Այնուհետև սահմանն անցնում է Զանգեզուրի շղթայի ջրբաժանով և շարունակվում հարավային ու հարավ-արևելյան ուղղությամբ մինչև Արաքս գետը: Թուրքիայի հետ պետական սահմաը(280 կմ) ձգվում է մեր հանրապետության արևմուտքով, Լեռնախաղի լեռնավահանի ջրբաժանով, Ախուրյան գետի ընթացքով շարունակվում է մինչև Արաքսի գետախառնուրդը, որից հետո Արաքսի հունով արևելյան ուղղությամբ իջնում է մինչև Նախիջևան: Ախուրյան գետի վրա կառուցված ջրամբարը նախատեսված է երկկողմանի, համատեղ օգտագործման համար: Իրանի հետ սահմանի երկարությունը 42 կմ է: Պետական սահմանն անցնում է Արաքս գետով, որի վրա կառուցված է հարմարավետ կամուրջ:
 Վրաստան
Վրաստանի արևմտյան ափերը ողողվում են Սև ծովի ջրերով: Հարավից սահմանակից է Հայաստանին: Նրա տարածքը մեծ չէ, սակայն այն ունի հարուստ բնական պայմաններ: Վրաստանը լեռնային երկիր է: Տարածքի կեսից ավելին զբաղեցնում են Մեծ և Փոքր Կովկասի լեռները: Հարավ արևելքում տարածվում է Ալազանի միջլեռնային գոգավորությունը, արևմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրը: Լիխի լեռնաշղթան միացնում է Մեծ և Փոքր Կովկասները՝  միաժամանակ Վրաստանը բաժանելով 2 խոշոր մասերի՝ արևմտյան ու արևելյան Վրաստանի ամենաբարձր գագաթներն են՝ Շխարան (5068 մ) և Կազբեկը (5047մ):Հանրապետության հարավում է Ջավախքի բարձրավանդակը, որը հրաբխային լեռների, լեռնազանգվածների, սարավանդների ու գոգավորությունների համալիր էԽոշոր գետը Կուրն է՝ Արագվի և Ալազան վտակներով: Սև ծովի ավազանի գետերից են Ռիոնը, Ինգուրը, Բզիբը, որոնք ունեն  ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Լճերից նշանավոր են Փարվանան, Տաբածղուրին, Խանչալին, Ռիցան, Ամտկելին
Իրան
Իրանը մինչև 1935 թ. երկիրը պաշտոնապես կոչվում էր Պարսկաստան:Սյն հյուսիսիս սահմանակից է ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Ադրբեջանին և Թուրքմենստանին:Իսկ երկրի ափերը ողողում են Կասպից ծովը, որը այն բաժանում է Ռուսաստանից և Ղազախստանից: Արևելքից նրա հարևաններն են Աֆղանստանը և Պակիստանը, արևմուտքից Իրանը և Թուրքիան: Հարավից երկրի ափերը ողողում են Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերը: Ունի ջրային սահման Քուվեյթի, Բահրեյնի, Քատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի և Սաուդյան Արաբիայի հետ: Մայրաքաղաքը Թեհրանն է: Բնակչության թիվը – 74.208.000 մարդ, խտությունը` 42 հոգի  1 քառ. կմ: Պաշտոնական լեզուն  պարսկերենն է: Հիմնական կրոնը – իսլամ: 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանը հռչակվեց որպես Իսլամական հանրապետություն: Պետության ղեկավար մարմիններն են  նախագահը և խորհրդարանը: Վարչատարածքային բաժանում` 28 մարզերի:
Թուրքիա
Թուրքիան  երկիր է Եվրասիայում, պետություն է  տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում: Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920 ական թվականանների սկզբին` Օսմանյան փլուզման արդյունքում։ Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ:Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարյա:
Ադրբեջան
Ադրբեջանը հանրապետություն է Հարավային  Կովկասում, Կասպից ծովի արևմտյան ափամերձ Շրջանում: Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում,Վրաստանին Հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը  հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև  Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային(7 կմ լայնությամբ  միջանցքով):
Նախիջևան
Նոր Նախիջևան հայաբնակ շրջան է Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում: 1778 թ. Եկատերինա Բ-ն Ղրիմից Ռուսաստան է հրավիրել հայ վաճառականներ  և նրանք հաստատել են գաղութ Դոնում, որը կոչել են հայկական շրջանի Նոր Նախիջևան ։ 1928 թ, Նոր Նախիջևանը միացվել է Դոնի-Ռոստովին։ Նախապես կոչվել է Նախիջևան: 1838թ. Երևանի նահանգի Նախիջևանից   տարբերելու համար վերանվանվել է Նոր Նախիջևան:  XIX դարիսկզբին Նոր Նախիջևանը արհեստա արդյունաբերական և առևտրական կենտրոն էր: Քաղաքամերձ գյուղերում զարգանում էին անասնապահությունը և հողագործությունը: Զարգացավ քաղաքաշինությունը: Քաղաքում կառուցվեցին 6 հայկական եկեղեցի, արվարձանում Սուրբ Նշան վանքը: Նոր հաստատված բնակչությանը արտոնություններ էին տրամադրվում:1783 թ. քաղաքում տպարան է բացվում: Գործում է հոգևոր ճեմարան, իգական և արական գիմնազիաներ, արհեստագործական և առևտրական ուսումնարաններ: Ընդհանուր առմամբ 1819 թ. Նոր Նախիջևանում գործում էին 9 բարեգործական և լուսավորչական հիմնարկություններ: 1900 թ. կառուցվում է թատրոնի նոր շենքը:

Комментариев нет:

Отправить комментарий