Պատմական ակնարկ
Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ : Սյունիքում հայ ազատագրական ուժերը, սակայն, անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները հզոր էին: Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ Այդ անհավասարակշռությունը հաղթահարելու, վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան է մեկնում հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը:1722–ին Ղափանի ավագների անունից նա դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից (30 կտրիճներ) ուղարկել Կապան ՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք:
Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ: Այդ հաղթանակը մեծացրեց Դավիթ Բեկի հեղինակությունը: Այս ամենից
հետո նա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ 1722թ. աշնանը ջևանշիր կոչվող քոչվոր ցեղի դեմ: Հատկապես կարևոր էր մահմեդականություն ընդունած մելիք Բաղրին պատկանող՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը: Դավիթ Բեկը մելիք Բաղրին ձերբակալելով՝ բերում է Շնհեր և հրամայում տասներկու օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձր ձայնով ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»: Այնուհետև Դավիթ Բեկը հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և բնակվում է Տաթևում: Սյունիքի ազատագրական շարժման դեմ հանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին շրջակա մահմեդական տիրակալները: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ, որտեղ հայ զորականները վճռական հաղթանակ տարան:
1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հազար մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ: Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը:
Հաջորդ կարևոր հենակետը Որոտան բերդն էր, որի գրավման համար հայկական զորքերը մեծ ջանքեր էին գործադրել: Հակառակորդին հաջողվել էր հետ մղել հայկական զորքերի չորս գրոհները: Հերթական գրոհի ժամանակ հայերին հաջողվում է անցք փորել պատի մեջ և, ներթափանցելով բերդ, գրավել այն:
Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական:: և, Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին` Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Հայկական ուժերին հաջողվում էր հետ մղել թշնամու համառ գրոհները: Հակառակորդը կրկին ծավալուն գրոհ կազմակերպեց պաշարման մեջ գտնվող Հալիձորի վրա: Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա: Յոթ օր շարունակ պաշարման մեջ գտնվող հայ ռազմիկները մեծ քանակությամբ թուրքական զինվորների ցած գլորեցին պարիսպներից: Բերդի հրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման: Մխիթարն ու Տեր-Ավետիսը դիմեցին հայ զինվորներին. «Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Նրանց հետևեցին երեք հարյուր զինվածներ: Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի: Այդ օրն օսմանցիների բանակից ընկավ տասներեք հազար զինվոր, իսկ հայ զինվորներից՝ շատ քչերը: Թշնամուց խլվեց հարյուր քառասունութ դրոշ և նրանց բանակի ամբողջ կողոպուտն ու ունեցվածքը: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր: Բարձրացավ հայկական զորքերի մարտական ոգին, նրանք սկսեցին Կապանն արագորեն մաքրել թուրքական զորքերից: Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում: Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան Մեղրիի վրա: Մեղրեցիներից բաղկացած մի ջոկատի հաջողվեց աննկատ թափանցել Մեղրի: Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա: Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը: Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան: Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ:
Հայ-պարսկական ռազմական համագործակցությունը Թուրքական բանակների դեմ պայքարի հաջողությունը ամրապնդելու նպատակով Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Պարսից շահ Թահմազի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ: Դրան ի պատասխան ստացվում է շահի լիակատար հավանությունը: Նա հատուկ հրովարտակով ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու: Շահը իր շրջաբերականում կոչ էր անում շրջակա պարսկական կառավարիչներին՝ ճանաչել և համաձայնեցված գործել Դավիթ Բեկի հետ: Ավելին, շահի հրամանով թուրքական արշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինված օժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը:
Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը
1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ:
Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:
1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:

Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:
Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:
Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:
Գրականություն
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:
Հալիձոր
Հալիձորի բերդը գտնվում է Կապանի մոտակայքում։ Կառուցվել է XVIIդ. սռաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ:
XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Գտնվում է Ողջի գետի ափին։ Պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներ։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից թաղածածկ երկհարկ շինությունները գավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը:
Օգտվել եմ հետևյալ կայքերից
Комментариев нет:
Отправить комментарий