пятница, 11 января 2013 г.

Հերման Հեսսե

Հերման Հեսսեն ծնվել է գերմանական միսիոներների ընտանիքում: Հեսսեի ծնողները ցանկանում էին, որ նա հավատարիմ մնա ընտանիքի սովորություններին, որի պատճառով էլ Բազել տողափոխվելուց հետո 1881թ տղան դառնում է տեղական միսիոներական դպրոցի սան, իսկ որոշ ժամանակ անց քրիստոնեական պանսիոնատի ասն: Այդ տարիներին Հեսսեն սկսում է ի հայտ բերել իր տաղանդը և հետաքրքրությունները: Նա լավ նկարում է, սովորում է նվագել երաժշտական գործիքներ և փորձում է ներկայանալ որպես գրող:
Նրա առաջին գրական փորձը կարելի է համարել «Երկու եղբայր» հեքիաթը (1887թ), որը գրել էր քրոջ համար, այդ ժամանակ նա տաս տարեկան էր: 1886թ-ին ընտանիքը վերադառնում է Կալվ: 1890թ Հեսսեն մեկնում է սովորելու լատինական դպրոցում, իսկ մեկ տարի անց ընդունվում է Մաուլբրոն մենաստանի սեմինարիան: Այստեղ նա ուսումնասիրում է հնագույն լեզուներ: Նա հրապուրվում է հին հունական պոեզիայով և գերմանական դասական գրականությամբ: Այս ամենից ներշնչված գրում է բանաստեղծություններ: Այս  օրերից որոշ դրվագներ ներկայացված է 1906թ-ին գրված «Անինվների տակ» ինքնակենսագրական բալլադում:
1892թ մարտի 7-ին Հեսսեն հանկարծակի անհետանում է: Հաջորդ օրը նրան գտնում են դաշտի խոտի դեզի մեջ քնած: Ուսուցիչները դժգոհում էին Հերմանի վարքից, իսկ ընկերները խուսափում էին նրանից: Մայիսին Հեսսեն լքում է Մաուլբրոն և ուղևորվում Բադ-Բուլ, բայց պատանու հոգեկանը խանգարվում է և  նա փորձում է ինքնասպանություն գործել: Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբանական կլինիկա: 1892թ վերջին Հեսսեն ընդունվում է Կանշտատի գիմնազիա, բայց այստեղ էլ երկար չի մնում: Մեկ տարի անց ծնողների խորհրդով դառնում է Էսլինգեն տպարանի աշակերտ, սակայն այս փորձն էլ է ձախողվում և որոշ ժամանակ անց Հեսսեն վերադառնում է Կալվ, որտեղ էլ սկսում է օգնել հորը: 1894-1895թթ Հեսսեն աշխատում է Հենրիխ Պերո ժամացույցի ֆաբրիկայում:
1899թ.Հերմանը թողարկում է «Ռոմանտիկ երգեր» փոքրիկ գրքույկը և առաջին պատմվածքների ժողովածուն` «Մեկ ժամ կեսգիշերից հետո»:
1904թ Հերմաը ամուսնանում է Մարիա Բերնուլի հետ և տեղափոխվում է Բադեն լճի ափին գտնվող մի փոքրիկ գյուղակ` Հայնխոֆեն:
1907թ. Հերմանը ընկերոջ` Ալբերտ Լանգենի հետ հիմնադրում են «Մարզ» ամսագիրը: 1909թ լույս է տեսնում նրա «Գերտրուդա» վեպը: 1911թ աշնանը վերջապես իրականանում է Հեսսեի վաղեմի երազանքը: Նա գնում է Հնդկաստանը տեսնելու, որտեղ երկար տարիներ ապրել էին նրա պապն ու տատը, որտեղ աշխատել էր հայրը և ծնվել մայրը: 1931թ նոյեմբերին Հեսսեն ամուսնանում է Նինոն Դոբլենի հետ և տեղափոծվում է բնակվելու Կասա Ռոսա: Այդ նույն թվականին նա սկսում է աշխատել «Ուլունքներով խաղը» ստեղծագործության վրա, որը ավարտին է հասցնում 11 տարի անց: 1943թ այս ստեղծագործությունը տպագրվում է Ցյուրիխում: 1946թ Հեսսեն ստանում է Նոբելյան մրցանակ: Դրանից հետո Հեսսեն գրում է միայն փոքրիկ պատմվածքներ և բանաստեղծություններ: 1962թ օգոստոսի 9-ին Հեսսեն կաթվածից մահանում է:

Комментариев нет:

Отправить комментарий