1.
Կենսագրություն
2.
Սիմվոլիզմ
հասկացությունը
3.
Վ.
Տերյանը և սիմվոլիզմը
4.
Տերյանը
և Չարենցը
Կենսագրություն
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան,որըավարտում է 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ
Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛
ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է
բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917
հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը եւ այն
հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է
Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական
Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքմենստան, սակայն
ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում
է 1920թ հունվարի 7-ին։
Սիմվոլիզմ
Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության և կերպարվեստի մեջ) ամենամեծ
ուղղություններից է։Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին և բուռն զարգացում
ապրել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին՝ նախևառաջ
Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում: Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի
բանաստեղծ Ժան Մորեասը: Սիմվոլիստ գրողները իրենց տաղանդով և աշխարհայացքով տարբերվում էին: Սիմվոլիզմն ունի իր փիլիսոփայական-գեղագիտական մի քանի հիմնական սկզբունքներ: Սիմվոլիստների ստեղծագործությա նհամար բնորոշ էին կենսական պայքարից հեռանալու և սեփական մենակության, եսասիրության և անզոր հուսահատության տրամադրություններ: Հաճախ էին հանդես գալիս կյանքն իբրև մի անիմաստ շրջապտույտ դիտելու և մահվան փառաբանման մոտիվներով:

Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնիեն` Ֆրանսիայում` Մալարմե, Արթուր Ռեմբո, Պել Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում` Մորիս Մատերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում և Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Մոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ, իսկՀայսատանում՝Ե. Չարենց,
Վ. Տերյան, Հ. Նազարյանց, Մ. Մեծարենց, Սիամանթո:
Տերյանը և սիմվոլիզմը
Տերյանը գնահատել է սիմվոլիզմի
բանաստեղծական կուլտուրան: Նրան շատ ավելի գերել են սիմվոլիստ բանաստեղծների տեխնիկան,
երաժշտականությունը, բառի իմաստների զգացողությունը, ձևը… Թեև դրանք էլ նա բնավ մեխանիկորեն
չէր յուրացնում: Սակայն նա ըստ էության դեմ էր սիմվոլիստական աշխարհայացողությանը և
փիլիսոփայությանը. «Տերյանն ինքը խոստովանում էր, որ բարձր է գնահատում սիմվոլիստների
ներդրումը պոետական խոսքի կուլտուրայի մեջ: Մրաժամանակ Տերյանն ընդգծում էր, որ ինքը
երբեք չի արձագանքել սիմվոլիստների հասարակական-փիլիսոփայական հայացքներին և առհասարակ
նրանց հայացքները համարում էր անընդունելի»: Տերյանը երբեք չէր թաքցնում իր բացասական
վերաբերմունքը դեպի սիմվոլիստների «քաղաքականությունն» ու աշխարհայացքը:
Սակայն հոգեբանական որոշ գծեր և հատկանիշներ նրան ինչ-որ չափով մոտեցնում էին սիմվոլիստների ուսուցիչ Պոլ Վեռլենին: Վ. Տերյանը գալիս էր ոչ թե Վեռլենից, այլ սկզբնապես ցավի ճնշման տակ գնում էր դեպի Վեռլենը՝ ունենալով, սակայն, իր երգի հայկական ակունքները, իր եզերքը, իր ցավն ու երազները, որոնք ծնվել էին վերելքի ու անկման շրջանում, երբ մարդը ենթարկվել էր բարոյական մեծ աղետի:
Բանաստեղծական աշխարհների որոշ աղերսների հետ դարձյալ առաջ են մղվում այն էական տարբերությունները, որոնք բնորոշ են խոշոր անհատականություններին: Տերյանը շուտ է բաժանվում սիմվոլիզմի դպրոցից և հենց Վեռլենից: Նա արագորեն մտնում է հայ երգի դժվար ճանապարհը և մեծանում ազգային բանաստեղծության զարգացման բարդությունների մեջ:
Տերյանի երգը ծնվեց մռայլ շրջանում, ծանր օրերին: Բայց անգամ այս մթնոլորտում նա արդեն որոնում էր մարդուն՝ հակադրվելով եսամոլությանը, նորովի հյուսում սիրո երգը: Տերյան բանաստեղծը և մտածողը մեզ օգնում է թափանցելու իր աշխարհը, որոնելու իր երգի հոգեբանական ու հասարակական ակունքները:
1907թ. «Մթնշաղի անուրջները» ամբողջացնելու ընթացքում, Տերյանն ընկերոջը՝
Օ. Օհանջանյանին ուղղված նամակում գրել է. «Բայց ես քանի գնում, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում, որ միայն սիրով կարելի է անել ամեն ինչ, առանց սիրո՝ ոչինչ: Ու մինչդեռ մարդիկ, բոլոր մարդիկ մենակ են: Նրանք շրջում են, որոնում, սակայն նրանց վիճակված չէ գտնել իրանց երկվորյակին, կամ եթե դա պատահում է, ապա պետք է բացառիկ երջանկություն համարել: Մենակությունը մարդուս ամենաանտանելի վիշտն է: Սոցիալիզմը կոչնչացնի մենակությունը»:
Ամենից առաջ այդ խորը մտածողը և բանաստեղծը տեսնում է մարդու օտարացման և մեկուսացման երևույթը՝ որպես հետևանք կոպիտ ուժի և նյութի ճնշման:
Տառապանքի մշուշի մեջ նա որոնում է արահետներ, լուսածերպեր, անվերջ իրարից բաժանվող և հեռացող մարդկանց համար փորձում է գտնել եղբայրակցության ուղին: Հենց դժվար որոնումներից ծնված այս ազնիվ իդեալը նրան մղում է մի ուրիշ աշխարհ: Խոր բնազդով, բարոյական հայեցակետից, բանաստեղծը ջերմորեն մոտենում է սոցիալիզմի գաղափարախոսությանը: Որոնումներն ու համակրանքները, բնականաբար, նրան մեծապես հեռացնում են սիմվոլիզմից, այսինքն՝ մենամոլության գաղափարախոսությունից:
Նոր բանաստեղծի երգի մեջ առաջ է մղվում հաճախ գրեթե անտեսանելի, անորսալի նրբերանգը: Բանաստեղծը քննում է միայնակ մնացած մարդու ներքին աշխարհը, բացում է այդ հերոսի հոգու փակ դռները. Նա չունի Իսահակյանի պոեզիայի կենսական հզոր լիցքերը և մեծ բախումները: Եթե առաջինը հրդեհվում է այրող ջերմությամբ, ապա Տերյանը մեղմիկ լույս ու ջերմություն է տարածում, եթե առաջինին շատ մոտենալ չի կարելի, ապա երկրորդը դառնում է մոտ ու մտերիմ, առաջինն ավելի բազմազան է ու խենթ, երկրորդը՝ որոշ չաձով «նեղ» է, բայց ունի անտեսանելի նրբավորումներ:
Անշուշտ, շատ կարևոր են խառնվածքների յուրահատկությունները, ասենք՝ Իսահակյանի տարերային անմիջականությունը և Տերյանի քնքշանքն ու նրբությունը: Սակայն, դրա հետ միասին, էական է նաև ապրած կյանքի բնույթը, որը յուրովի լիցքավորում է բանաստեղծական մտածողությունը: Տարբեր հիմքերի վրա, հենց երկուսի մոտ էլ ծնվում է խոհական-փիլիսոփայական այն շերտը, որը երգը տանում է դեպի մեծ ընդհանրացումներ: Այս դեպքում կարելի է ասել՝ երկու բանաստեղծական աշխարհների տարբերության գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մեկի երգը ծնվել է 90-ական թվականներին, ժողովրդական տարերքի հիմքի վրա և նույնիսկ ցավի մեջ ուժեղ է ու տոնական, մյուսը ծնվել է դարի սկզբին, քաղաքաբնակ մթնոլորտում, անկման օրերին ու տարիներին, լցված ու դառնացած հոգիների շրջանում:
Եվ ահա Տերյանը երգում է այս աշխարհի մարդկանց: Նա հոգևոր հայացքիզորացած լույսի տակ տեսնում է ամենանրբին երևույթները և հազար անգամ մեծացնող մանրադիտակի տակ է նետում հոգու անտեսանելի շարժման փոխակերպությունները: Նա ստեղծում է հոգու հրաշք պատմությունը, մանրամասներով թանձրացնում մի զարմանալի մթնոլորտ: Բանաստեղծական տրամադրությունն ստանում է շոշափելի, ազդեցիկ ուժ, երգերի մեջ խփում է ոսկեխոս տխրության ալիքը:
|Շատենասել, թեՏերյանըսիմվոլիզմովտարված՝փախելէիրականաշխարհից: Ամբողջովինհերքելայստեսակետը՝կնշանակիընկնելմիուրիշծայրահեղությանմեջ: Տերյանիերգերիմեջ, իրոք, կարելիէգտնելայնպիսիք, որոնցմեջզգացվումենև՛դառնություն, և՛կյանքիմերժմանումարդկանցիցհեռանալումիտումներ: Անտարակույսսրանցիցամենմեկնունիիրպաթոսը՝կիրքը, որըմաչդուհոգումեջբորբոքումէմիմշտականձգտումդեպիգաղափարը, դեպիայնուժը, ործնումէէներգի, ձգտում, սեր:
ՎահանՏերյանիերգերիմեջկարելիէզանազանելայնպիսիք, որոնքունենմիստիկշեշտեր, հուսալքություն, մենությաննապավինելուտանջողխոհեր: Սրանք հենց այն երկերն են,որոնց մեջ երևան են գալիս սիմվոլիստական պոեզիայի որոշ դրական երանգների և մեծ տառապանքի խաչաձևումներ:Սիմվելիզմի խոշոր վարպետները կարողանում էին զանազան ձևերի ,նրբին սիմվոլիզմների,անգամ տեխնիկայի հնարքների միջոցով ստեղծել տրամադրությունների մթնոլորտ,գերող մշուշ:Նրանց հաջողվում էր տրամադրություններին ու հոգեվիճակներին տալ գրեթե առարկայական շոշափելիություն,դրա հետ միասին,սիմվոլիկ պատկերների միջոցով ստեղծել ներքին,փոխաբերական պատկեր:
Վահան Տերյանը հաջողությամբ օգտագործել է սիմվոլիզմի հարուստ փորձը՝ամեն դեպքում,սակայն,երգին տալով ինչ-որ էական բան իր տառապանքից ու տխրությունից:Այս յուրօրինակ խաչաձևումը բնավ չպետք է անտեսել,քանի որ առանց այդ երևույթի ըմբռնման գրեթե անհնար կլինի բացատրել Տերյանի մի շարք բյուրեղյա երգերի խորհուրդը:
Տերյանի պոեզիայի մեջ ոչ այրող ուժով,մշտապես վառվում է սիրո լույսը:Խոր հակադրությունների,անկման ու գռեհկության մթնոլորտում Վահան Տերյանը մեղմորոն,բայց անվերջ ու անդուլ հյուսում է մարդու սիրո երգը՝մի թախծոտ գեղեցկություն տալով նրա կերպարին:Ավելի ճիշտ կլիներ ասել,որ Տերյանի երգը հեռու է ռոմանտիկական սիրո բուռն վերելքից ու ոճավորումներից:Այս բանաստեղծը խոսում է շատ մեղմաձայն և ամեն դեպքում ձգտում է խոսքին տալ բնական հնչեղություն,ինչ-որ առօրեականություն:
Հայ բանաստեղծը, մերժելով սիմվոլիզմի, իմպրեսիոնիզմի և նեոռոմանտիզմի արվեստի փիլիսոփայությունը, ըստ էության գրական գալիքը կապում է կենդանի և հավիտենական կյանքի արտացոլման և տիպականացման հետ:Նա ոչ միայն հեռանում է սիմվոլիզմի գաղափարախոսությունից, այլև սիմվոլին ու սիմվոլիզմին առհասարակ տալիս է ուրույն մեկնություն՝ այն ենթարկելով ռեալիստական ոճի և բովանդակության օրենքներին: Սիմվոլը դառնում է գեղարվեստական տիպ, ընդհանրացնում, իսկ սիմվոլիզմը՝ կենդանի, ճշմարիտ, գեղեցիկ կյանքի ու մարդու արվեստ՝ ազգային տարազի մեջ, համամարդկային, հավիտենական խորհուրդ և ընդհանրացում ունեցող մի ուղղություն: Այստեղ Տերյանը մեծապես բաժանվում է սիմվոլիզմի փորձից ու տեսությունից, քանի որ ոչ միայն յուրովի գնահատում և մոտեցնում է սիմվոլիզմն ու ռեալիզմը, այլև հենց այս ռեալիզմի վրա է դառնում ազգային և համամարդկային արվեստ ստեղծելու բոլոր հույսերը:
Հոգեբան բանաստեղծը, որն արվեստի մեջ որոնում էր մարդուն իր անդունդոեվ և հավիտենական գծերով ուրույն հայացք ուներ հայելու տեսություն, այսինքն՝ արտացոլման մասին: Նա ունի իր նախասիրությունը: Հեռանալ խաբուսիկ արտաքինից, գնալ դեպի խորքը, մարդու տարամերժ և անըմբռնելի աշխարհը. «Այն միտքը, թե գրականությունը կյանքի հայելին է, կարելի է ընդունել լոկ այն կերպ, ինչ կերպ կարելի է ընդունել հայելու մեջ երևացող մարդուն կենդանի մարդու տեղ, միայն թե հայելին արտահայտում է արտաքինը, գրականությունը՝ ներքինը, հայելին՝ ձևը, իսկ գրականությունը՝ բովանդակությունը, թեև ոչ բոլոր բովանդակությունը, որովհետև արվեստը ձգտում է դրսևորել մարդուն, սակայն եթե կատարյալ հայելի չկա մարդու ձևը դրսևորելու համար, ապա որքան դժվարին է հասնել այն հայելուն, որը պիտի մարդու հոգու տարամերժ, իրար ժխտող, հաճախ անըմբռնելի կերպարանքը նկարագծե»:
Հանգամանքների բերումով, 10-ական թվականներին ձևավորվում է մի ուրիշ թեմա, մի ուրիշ վեպ, այսինքն՝ կենտրոնանում է մի աշխարհ, որը նույնքան մեծ գյուտ դարձավ բանաստեղծության համար, որքան «Մթնշաղի անուրջները», «Գիշեր և հուշերը», «Ոսկի հեքիաթը»: Հասարակական աննպաստ պայմանների ճնշման տակ միայնակ մարդու ցավի, սիրո և որոնումների թեմայից բանաստեղծը թեքվում է դեպի ազգի մենակության և ողբերգության թեման:
Եթե առաջին դեպքում անհատի ողբերգությունից նա գնում էր դեպի մարդկանց ընդհանուր ճակատագիրը, և այդ ճանապարհը բնորոշ էր մարդկային որոնումներով, ապա այստեղ էլ հայ ազգի ճակատագրի տեսանկյունից նա մոտենում է առհասարակ փոքր, հալածական ազգերի ճակատագրին, 20-րդ դարի համաշխարհային անցքերին ու աղետավոր երևույթներին:

Տերյանը և Չարենցը
Վաղ շրջանումերիտասարդ Չարենցը հիմնականում
կրել է Վ. Տերյանի և Մ. Մեծարենցի ազդեցությունը, նաև Նարեկացու և Սիամանթոյի: Վաղ
շրջանում Չարենցը` Տերյանի և Մեծարենցի նման տխրության և տագնապի բանաստեղծ էր: Այդ
շրջանը սիմվոլիզմի շրջան էր: 1912-1917թթ. Չարենցի կյանքում Տերյանը սովորական վաղանցուկ
չէր: Ընթերցող Չարենցը, ինչպես ժամանակի երիտասարդության մեծ մասը, բերանացի գիտեր
Տերյանի նուրբ ու երազային, լուսակաթ ու թավշյա բանաստեղծությունները:
Գրական դպրոցի աշակերտ Չարենցը, ինչպես մյուս հետնորդները, իր բանաստեղծությունները «նախշում էր» տերյանական քաղվածքներով ու պատկերներով, որը ոչ միայն անսովոր մի բան չէր, այլև տասական թվականների բանաստեղծական կենցաղի համար կարծես թե սահմանված անհրաժեշտություն էր:
Գրական ավանդներ շարունակող Չարենցը յուրացնելով Վ. Տերյանի բանաստեղծական աշխարհի «գաղտնիքները», որ աշակերտելու շրջանում տարբերվում էր ժամանակի գրողներից իր ոճով: Ճիշտ է նկարագրված, որ Չարենցը Տերյանի բնական և ինքնուրույն շարունակությունն էր:
Չարենցի Տերյանական գրությունը ունեցավ զարգացման 3 շրջան.
1. Ընթերցող- գիտեր բոլոր բանաստեղծությունները
2. Աշակերտ- իր բանաստեղծություններում Տերյանական քաղվածքներ և պատկերներև ունի
3. Գրական ավանդների շարունակող-յուրացրեց սիմվոլիստ գրականությունը:

Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
http://armenianhouse.org/teryan/bio-am.html
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%B4%D5%BE%D5%B8%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4

Հրանտ Մաթևոսյան «Երկեր» Երևան «Նաիրի» ԵՊՀ հրատարակչություն 2009թ.
Գրականագիտական բառարան
Գրականագիտական բառարան
Դպրոցական մեծ հանրագիտարան Երևան 2010թ.
Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий