суббота, 12 января 2013 г.

Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում»

Հարցարան
Փորձիր բացատրել հետևյալ միտքը. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:
Ճիշտ է շատերս այն կարծիքին ենք, որ ինչքան էլ մեր ընկերներից հեռու լինենք միևնույն է կլինենք անբաժան: Սակայն կան շատ բայցեր, որոնք կխանգարեն այս մտքի իրական լինելուն: Մենքա ասում ենք, որ եթե իսկական ընկերներ լինենք չենք մոռանա: Սկզբում ենբ միմյանցից բաժանվում ենք շատ ենք մտածում, հիշում ու խոսում, սակայն ժամանակի ընթացքում այդ խոսակցությունները նվազում են: Այո´, եթե մենք ցանկանում ենք լինել որևէ մեկի կողքին լինում ենք, սակայն` հոգեպես և մտքերով:
 Խորհիր այս մասին. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:
Իմ  կարծիքով այստեղ ՓՈՔՐԻԿ բառը օգտագործել է, որվհետև մարդ ֆիզիկապես կարող է մեծ լինել, բայց գիտակցորեն` փոքր: Այստեղ ոչ թե տարիքի, այլ խելքի և հոգևորի մասին է:Եվ քանի որ արդեն մեծացել է, վերջում այլևս փոքրիկ չի անվանում:

Ի՞նչ ես հասկանում՝ կարդալով այս տողերը. «Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեռ ժամանակը»:
Այսինքն ժամանակն ու կյանքն անհայտ է ու հավերժ: Մարդու կյանքը սկսվում և ավարտվում է ֆիզիկականով, բայց հոգևորով շարունակվում է (իմ կարծիքով) :Բոլորի կյանքը հավերժ է, բայց ոչ բոլորինն է հիշվում և պահպանվում դարերով:
 ԲացատրիրՈրովհետև շատ կարևոր է, – ասաց  նա, – որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:
Ի՞նչ ես հասկանում ճշմարտություն ասելով, հիմնավորիր միտքդ:
Մարդիկ տարբեր են, հետևաբար նրանցից յուրաքանչյուրի համար ճշմարտությունը տարբեր է (խոսքս հատուկ սահմանվածների մասին չէ): Ինչքան մաչդ այնքան ճշմարտություն: Եթե մարդիկ սխալներ են կատարում, ապա նրանց պետք է բացատրել իրենց սխալը: Այդպես մարդիկ կհասկանան ու ավելի կմոտենան ճշմարտության: Մոտենալով ճշմարտությանը այն լիարժեք կլինի:
 Ինչպիսի՞ նվերներ ես սիրում ստանալ, ի՞նչ է նվեր ասվածը քեզ համար:
Անկեղծ ասած ես նվերներ ստանալ չեմ սիրում, որովհետև ես դրա մեջ իմաստ չեմ տեսնում: Բայց եթե սիրեի, ապա կցանկանայի, որ այդ նվերը լիներ փոքրիկ, բայց նվիրաց լիեր սրտանց և ուրախությամբ: Այ, եթե գա այնպիսի օր, որ ինձ նվեր տան և ես հասկանամ, որ դա այն է, ինչ իրոք հարկավոր եշէր ինձ, ապա ես շատ երջանիկ կլինեմ: Ես նախընտրում եմտալ այնպիսի նվեր, որը կհիշվի երկար ժամանակ: Օրինակ ես կցանկանայի, որ իմ ծննդյան տարեդարձին որևէ նվեր տալու փոխարեն ինձ հրաշալի օր պարգևեն, այնպիսին, որի մասին երբեք չմոռանամ (Խոսքս առատ սեղանների մասին չէ):
Գտիր այլ հետաքրքիր մտքեր այս պատմվածքից, փորձիր բացատրել:
«Մի տարի հեռու մանկությունի՞ց: Դա ինչ-որ նման չէ մեծանալուն»:
Այսինքն ամեն տարի մենք մեծանում ենք և մեր մեջ եղած երեխան ավելի հանգիստ է դառնում, մինչև որ գալիս է մի ժամանակ, որ մոռանում ենք այդ երեխայի գոյության մասին:((
«Ճայ, – վերջապես ասացի ես, – ինչու՞ ես դու ինձ տանում Ռեյի մոտ, երբ գիտես, որ ես արդեն նրա հետ եմ»:
Այսինքն նա միշտ էլ Ռեյի հետ է: Նրա համար ամենևին էլ կարևոր չէ տեսնում է Ռեյին, թե`ոչ: Կարևորն այն է, որ նրա գլխում միշտ Ռեյի մասին մտքեր են պտտվում:

 Գտիր, ներկայացրու հետաքրքիր տեղեկություններ Ռիչարդ Բախ ստեղծագործողի մասին:
Ռիչարդ Բախը ծնվել է 1936 թ. հունիսի 23-ին ԱՄՆ Իլինոիս նահանգիՕուկ-Պարկ քաղաքում: Սովորել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանում: Բախին թռիչքի հետ կապված ամեն ինչ հետաքրքրել է: 1961-1964 թթ. նա եղել է «Թռիչք» ամսագրի խմբագիր:Նրա համարյա բոլոր ստեղծագործությունները թռիչքի մասին է: Նա 1960-ական թ.-ից սկսել է գրել, սակայն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970թ.-ին գրած «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունով: Դրանից հետո նա հրատարակել է հետևյալ ստեղծագործությունները. «Թևերի նվերները», «Չկա այնպիսի տեղ, ինչպիսին հեռուն է», «Կամուրջ հավերժության վրայով», «Պատրանքներ», «Միակը», «Փախուստ անվտանգությունից» և այլն: Ռիչարդ Բախի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Ռիչարդ Բախը ամուսնացել է երեք անգամ: 1973 թ. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը նկարելիս նա ծանոթացել է դերասանուհի Լեսլի Պերրիշի հետ և ամուսնացել: Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով»(1984), «Միակը» (1988) ստեղծագործությունների հերոսուհին:

Комментариев нет:

Отправить комментарий