Դպրոցն ավարտելուց հետո Աշերը սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի
վրա, որը թողարկեց 1987 թ. սեպտեմբերի 16-ին: Այդ ալբոմի երգերից «You Make Me Wanna»-ի համար Աշերը
«Գրեմմի» մրցանակ ստացավ: Առաջին համերգային ալբոմը («Live») թողարկեց 1999 թ. ԱՄՆ-ում:
Նա «Moesha» հեռուստասերիալում
նկարահանվեց որպես դերասան: Նույն թվականին հիմնեց «Usher's New Look Foundation» բարեգործական հիմնադրամը: 1998 թ. նկարահանվեց
«The Faculty» ֆիլմում և «The Bold and the Beautiful» օպերայում: 1 տարի անց խաղաց «Light it up» ֆիլմում:
2001 թ. դուրս է եկել նրա երրորդ ալբոմը («All about U»): Այդ ալբոմի առաջին եգը Մեծ Բրիտանիայում հիթ դարձավ, իսկ ԱՄՆ-ում շատ սառը ընդունվեց: Ալբոմը վերամշակեցին և անվանեցին «8701», որից հետո 2001 թ. օգոստոսի 7-ին այն թողարկվեց: 2001 թ. նա նկարվեց «Texas Rengers» ֆիլմում: Նույն տարում «U remind me» երգի համար ստացավ «Գրեմմի»
R & B անվանակարգում լավագույն ոկալ երգիչ: 1 տարի հետո նույն անվանակարգում «Գրեմմի»
ստացավ
«U Don't Have To Call» երգի համար:
2004 թ. մայիսի 23-ին կատարվեց Աշերի չորրորդ ալբոմի`
«Confessions»-ի
շնորհանդեսը:
Մեկ շաբաթում ալբոմից վաճառվեց ավելի քան 1 մլն օրինակ, իսկ ընդհանուր` ավելի քան
20 մլն: «Confessions»
ալբոմը Աշերին բերեց բազմաթիվ պարգևներ. 4 մրցանակ «American Music Award»-ում, 2 մրցանակ
«MTV Europe Music Awards»-ում և 3 մրցանակ
«World Music Awards»-ում: 2005 թ.
ստացավ «Գրեմմիի» երեք մրցանակ: 2004 թ. ը համարվեց տարվա լավագույն կատարող: 2005
թ. Աշերը «In the Mix» ֆիլմում խաղաց
գլխավոր դերը:
2008 թ. մայիսի
27-ին կատարվեց Աշերի հինգերերդ ալբոմի շնորհանդեսը («Here/
Stand»),
որից առաջին շաբաթում վաճառվեց 433 հազար օրինակ, իսկ մինչ օրս` ավելի քան 1,5 մլն օրինակ:
2010 թ. մարտի
30-ին ԱՄՆ-ում կատարվեց Աշերի վեցերորդ ալբոմի («Raymond v. Raymond») շնորհանդեսը: Այդ ալբոմի «Lil Freak» երգը դարձավ երկրորդ սինգլը ԱՄՆ-ում, իսկ «OMG» երգը
(Will i am-ի հետ) ԱՄՆ-ում դարձավ երրորդ սինգլը և առաջին միջազգային սինգլը:
2001 թ. Աշերը սկսեց հանդիպել TLC խմբի անդամ Ռոզա Թոմասի հետ: Նրանց հարաբերությունները տևեցին 2 տարի: 2007 թ. հունվարին Աշերը առաջարկություն արեց Տամեկե Ֆոստերին, ով աշխատում էր իր մոտ: Նրանք ամուսնացան 2007 թ. օգոստոսի 3-ին, իսկ նոյեմբերի 26-ին ծնվեց նրանց առաջնեկը: 2008 թ. դեկտեմբերի 10-ին ծնվեց նրան երկրորդ տղան` Նևիդ Իլայ Ռեյմոնդը: 2009 թ. հունիսին Աշերը դիմեց դատարան կնոջից բաժանվելու հայցով, պատճառաբանելով,
որ կնոջ հետ չի ապրում գրեթե մեկ տարի: 2009 թ. նոյեմբերի 4-ին դատարանը բավարարեց նրա հայցը:
Комментариев нет:
Отправить комментарий