Ֆրանսիացի
փիլիսոփա, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ: Ծնվել է 1937թ. հունվարի 1-ին, Ֆրանսիայում:
Նա մաթեմատիկոս, ընդդիմադիր Ռայմոնդ Բադյուի որդին է: Սովորել է Սորբոնի համալսարանում և Փարիզի «Բարձրագույն Դպրոցում»: 1962թ. Բադյուն ստացել է փիլիսոփայի կոչում:
Ուսումը վերջացնելուց հետո սկսել է ուսուցանել փիլիսոփայություն, նախ Ռեմիում, իսկ հետո` Փարիզի «Սեն Դեն»-ի համալսարանում:
1960– ականների ընթացքում Ալենը զուգահեռաբար զբաղվում է քաղաքականությամբ և դառնում է «Մաոիզմ»-ի ակտիվ առաջնորդներից մեկը: Իր համոզմունքներին հավատարիմ` նա մինչ այսօր մնում է «Կոմունիզմ»-ի վառ ներկայացուցիչներից մեկը: Իր կյանքի և մտածողության մեջ մեծ տեղ է զբաղեցնում քաղաքականությունը: 1989–1995 թթ. Ալեն Բադյուն փիլիսոփայության միջազգային քոլեջում ղեկավարում է մի ծրագիր, որը հիմնել էր ընկերների հետ: 1999 թ. Ֆրանսիայի «Բարձրագույն դպրոց»-ում ստանում է պրոֆեսորի կոչում: Այստեղ նա հիմնում է ուսումնասիրությունների կենտրոն, որը կոչվում է «Ֆրանսիական ժամանակակից փիլիսոփայության միջազգային կետրոն»: Ալեն Բադյուն, ով ներշնչվում է մաթեմատիկայով և տրամաբանությամբ, հարուստ ու բազմապիսի աշխատությունների հեղինակ է: Դրանցից մեկն է «Երկրների տրտմություն»-ը, որը հեղինակել է 2006 թվականին: Նա նաև բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք գրված են քաղաքականության, պոեզիայի, մաթեմատիկայի թեմաներով: Իր աշխատություններից ամենահայտնին իրականության և իրադարձությունների մասին գրվածքն է: Նա ամբողջ աշխարհում հայտնի ֆրանսիացի փիլիսոփա է:
Комментариев нет:
Отправить комментарий