вторник, 10 июля 2012 г.

Դրակա՞ն, թե բացասական երևույթ...


Բառը ծագել է ֆրանսերեն «global»` «համընդհանուր», «համապարփակ» բառից: Գլոբալիզացիան (համաշխարհայնացում) բազմավեկտոր երևույթ է, որն առաջանում է իրար հետ զուգակցվող, իրար փոխլրացնող, երբեմն` միմյանց հակադրվող տնտեսական, քաղաքական, մշակութային գործընթացներից: Ամերիկյան հայտնի տեսաբան Էնդրյու Հեյվուդի սահմանմամբ` «գլոբալիզացիան փոխկապակցության ծայր աստիճան բարդ, համաշխարհային համակարգ է, որի շնորհիվ երկրագնդի մի կետում կատարվող դեպքերը և ընդունված քաղաքական որոշումները ներազդում են նրա մյուս կետում ապրող մարդկանց վրա»: Քաղաքագիտական գրականության մեջ ընդունված է գլոբալիզացիայի երեք ձևաչափ


Տնտեսական գլոբալիզացիա: Հիմքում ընկած է այն գաղափարը, որ ներկայումս ոչ մի ազգային տնտեսություն, կոպիտ ասած, առանձին կղզի չէ: Բոլոր երկրների տնտեսություններն այս կամ այն չափով ներգրավված են համաշխարհային տնտեսության մեջ: Գլոբալիզացիան ավելի է խորացնում տնտեսությունների սերտաճումը, ապահովելով ազգային առանձին տնտեսության ինտեգրումը համաշխարհային գլոբալ տնտեսության համակարգում, որում ամբողջ արտադրական գործընթացը կրում է միջազգային բնույթ: Տնտեսական գլոբալիզացիայի պայմաններում տեղի են ունենում ֆինանսական հոսքերի անարգել փոխանցում մի երկրից մյուսը, ֆինանսական և տարադրամային օպերացիաների կտրուկ աճ, համաշխարհային առևտրի աննախադեպ վերելք:

Մշակութային գլոբալիզացիա: Առաջին հայացքից` այն հանգեցնում է մեզ շրջապատող երևույթների և արվեստի միակերպության: Բոլորս նայում ենք նույն հեռուստածրագրերը, գնում` նույն ապրանքը, հագնում` նույն հագուստը, երկրպագում` նույն մարզիկին և այլն:

Քաղաքական գլոբալիզացիա: Առաջին հերթին ազդում է միջպետական համագործակցության ակտիվացման և միջազգային ինստիտուտների հեղինակության բարձրացման միջոցով: Սակայն միջպետական հարաբերությունների առումով, քաղաքական գլոբալիզացիան տարբերվում և նկատելիորեն հետ է մնում տնտեսական և մշակութային գլոբալիզացիայից:

Բացի վերոհիշյալ երեք ուղություններից, գլոբալիզացիան առաջադիմության հուսալի մեխանիզմ է, քանի որ այն ամրապնդում է երկրների ժողովրդավարական սկզբունքներն ու կառույցները: Իսկ օբյեկտվ և սուբյեկտիվ պատճառներով գլոբալիզացիայի լուսանցքում հայտնվածները հաճախ ունենում են հակաժողովրդավարական վարչակարգ, լճացած տնտեսություն:

Комментариев нет:

Отправить комментарий