среда, 11 июля 2012 г.

Ժամանակակից պարեր

Ժամանակակից պարերի յուրահատուկ ոճը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում: Բալետային քայլերի փոխարեն պարողն օգտագործում է սեփական ոճը: Ժամանակակից պարողները հերքում են դասական բալետի շարժումների սահմանափակումները և պարում են իրենց ներքին ապրումները ցուցադրելով: 1900թ-ից եվրոպացի պարողները սկսեցին պայքարել դասական բալետի խիստ շարժումների դեմ:

Բալետի զգեստների և կոշիկների փոխարեն նրանք սկսեցին օգտագործել իրենց հարմար հագուստները: Ժամանակակից պարի առաջամարտիկները հաճախ պարում են ոտաբոբիկ: ԱՄՆ-ի  մի քանի առաջամարտիկներ ճանապարհ հարթեցին ամերիկյան ժամանակակից պարերի համար: Այդ առաջամարտիկներից էր Մարթա Գրեմը: 

Ժամանակակից պարողները խորհուրդ են տալիս պարի մեջ օգտագործել անձնական էմոցիաները և տրամադրությունը: Նրանք կտրականապես դեմ են դասական բալետի սկզբունքներին: Եթե դասական բալետում պարողները փորձում են թեթև երևալ, ապա ժամանակակից պարողները անում են հակառակը:

Մարթա Գրեմը ամերիկյան ժամանակակից պարերի հանճարեղ առաջատարներից է: Որպեսզի արտահայտի մարդու խանդավառությունը, բարկությունը, նա մշակել էր սեփական շարժելաոճը: Մարթայի շարժումները  կտրուկ էին և անհավասար: Նրա պարերի իմաստն էր՝  բացահայտել մարդկային էմոցիաները շարժումների միջոցով:
Եթե 19-րդ դարում երիտասարդները սովորում էին բոլոր պարերը, ապա 21-րդ դարում դա անհնարին է, քանի որ ժամանակակից պարերը բազմազան են: ժամանակակից պարերի հիմնական ուղղություններն են՝ disco, house, locking, krumping:

Disco-ն ժամանակակից պարերից հնագույնն է: Այն առաջացել է 70-ականների վերջերին` Նյու Յորքի գիշերային ակումբներում: Այն չէր պահանջում հատուկ գիտելիքներ, որի պատճառով Disko պարում էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր չէին հաճախել որևէ պարային խմբակ: Գործնականում ժամանակակից պարերի հիմքում Disco-ն է:
House-ը  Disco-ի այլընտրանքային տեսակն է: Այս ոճը երկար ժամանակ ընդհատակում էր և առանձին ուղղություն չէր համարվում: House-ը էմոցիոնալ, ակտիվ և եռանդուն պար է: Այսօր այն վերածնվում է:

Hip-hop (new style, trendy)-ը այսօր շատ տարածված է: Կարելի է ասել՝ցանկացած ժամանակակից պարային  ստուդիա ունի Hip-hop-ի խմբակներ:
Locking-ը հին ոճ է, որն այսօր այնքան էլ գործածական չէ: Նրա հիմքում ընկած են կտրուկ շարժումները:

Krumping-ը արմատական պար է, որի նմանը չկա: Krumping-ը ագրեսիվ պար է: Այս պարը ստեղծվել է նրա համար, որ հասարակ աֆրոամերիկացին կարողանա արտահայտել իր բարկությունը և ցասումը: Այս պարի միջոցով նրանք դուրս էին հանում իրենց մեջ եղած բացասական էմոցիաները:Այս պարում պարողները միմիյանց հետ ակտիվ շփման մեջ են:

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից.
http://www.alldanceworld.ru/chto-takoe-sovremennyj-tanec/
http://xdance-studio.ru/sovremennye-tancy.php

Հետաքրքիր պարեր՝ առաջարկում եմ դիտել
http://www.youtube.com/watch?v=fiOk_WkXqo0&list=PLBC716660D96F2118&index=1&feature=plpp_video
http://www.youtube.com/watch?v=DFkOynj6_ZM
http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=7OuQe-brvqY&NR=1

Комментариев нет:

Отправить комментарий