Գիտնականները վերականգնել են փարավոն Թութանհամոնի դեմքը: Փորձերին
մասնակցել են գիտնականներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Եգիպտոսից, որոնք, ուսումնասիրելով
փարավոնի գանգի լուսանկարները, իրարից անկախ կազմել են նրա դեմքը: Բոլոր երեք խմբերի
ստացած արդյունքները գրեթե միանման են: Ընդ որում, ֆրանսիացիներն ու եգիպտացիները նախօրորք
գիտեին, որ ստանալու են փարավոնի դիմանկարը, իսկ ամերիկացիներն այդ մասին չգիտեին:
Արդյունքում 3300 տարի առաջ ապրած մարդը երեք դիմանկարներում
էլ գրեթե նույնն է, նրանք հիշեցնում են Թութանհամոնի զմռսած դեմքը:
Գերբարձր
ճշտության սարքերի օգնությամբ ամերիկացի գիտնականները շատ ճիշտ որոշել են, որ տվյալ գանգը պատկանել է Հյուսիսային
Աֆրիկայում ապրած սպիտակամորթ մարդուն:
Երեք
խմբերի աշխատանքի արդյունքները գրեթե համընկնում են դեմքի ձևի, չափսերի, աչքերի
ձևի ու դիրքի և գանգի համաչափությունների մասով: Տարբեր են ստացվել միայն քթի ու ականջների ծայրերը: Ֆրանսիական
և ամերիկայն դիմանկարներում քթերն ու կզակները նման են, իսկ ահա եգիպտականում այդ մասերը մի փոքր այլ են:
Այս
տիպի ռենտգենյան սարքեր մումիան ուսումնասիրելու համար օգտագործվում են առաջին անգամ: Փարավոնը նիհար կազմվածք է ունեցել,
մահվան պահին` մ.թ.ա.
1352 թ., երբ նա 19 տարեկան էր, բավականին առողջ էր:
Նրա մահվան ամենահավանական պատրառ կարող էին լինել ոտքի կոտրվածքից հետո առաջացած բարդացումները, այլ ոչ թե սպանությունը, ինչպես կարծում էին երկար տարիներ:
Մումիան
ենթարկվել է ռենտգենյան հետազոտության դեռևս 1968 թվականին: Այն ժամանակ գանգի մեջ հայտնաբերվել էր ոսկրի բեկոր, որն
էլ սպանության մասին խոսակցությունների առիթ հանդիսացավ:
Թութանհամոնի
8-10 տարվա գահակալման մասին ընդհանուր առմամբ շատ քիչ բան է հայտնի: Եգիպտական գահին նա փոխարինել է Ամենհոթեպ
Չորրորդին, որը երես թեքեց սեփական ժողովրդի աստվածներից և դարձավ միաստված: Որոշ պատմաբաններ կարծում են,
որ Թութանհամոնին սպանել են այն բանի համար, որ նա փորձում էր վերադառնալ բազմաստվածության, ոմանք էլ,
որ նրան սպանել է գլխավոր խորհրդականը, որը Թութանհամոնի մահից հետո ժառանգել է փարավոնի
տիտղոսը և ամուսնացել վերջինիս այրու հետ: Ժամանակակից եգիպտական գիտնականները, սակայն, համոզված
են, որ Թութանհամոնին չեն սպանել:
Գիտելիքների շտեմարան 4
Երևան 2007
Երևան 2007
Комментариев нет:
Отправить комментарий