понедельник, 16 июля 2012 г.

Կիվին եզակի պտուղ է


Բժիշկները կիվին համարում են վիտամինային ռումբ, որովհետև դրա մեջ պարունակվում են մրդշգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր: Այս խավոտ կանաչ գնդիկը հատկապես հարուստ է C վիտամինով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»:


Ալերգիկներին և մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:
Բույսը, որին մենք կիվի ենք անվանում, հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում:
Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանան է

1906 թվականին չինական ակտինիդիան սկսեցին հաջողությամբ մշակել Նոր Զելանդիայում և մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թևերի, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչունին:

Արտաքուստ համեստ այդ պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով և ֆլավոնոիդներով: Կիվին պարունակում է էնզիմեր, մրգաթթու և պեկտիններ: Միջին չափի մեկ կիվիի մեջ 75 մգ C վիտամին է պարունակում: 

Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողության լավացման, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը: Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամիների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը:

Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետևանք նվազում է թրոմբերի առաջացման վտանգը: Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15%-ով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը: Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները, կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել:
Կարծիք կա` եթե կիվին բավական հասած է, նշանակում է համեղ է: Եթե շոշափելիս միրգը շատ փափուկ է լինում, նշանակում է այն արդեն շատ հասած է: Խակ պտուղները կարելի է դնել սեղանին այնպես, որ արևի ճառագայթները վրան չընկնեն:
Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով: 

Աղբյուր` Գիտելիքների շտեմարան 4
Երևան 2007

Комментариев нет:

Отправить комментарий