понедельник, 9 июля 2012 г.

Քրիս Բրաուն. Ցանկանում եմ լինել Մայքլ Ջեկսոնի ու Սթիվի Ուանդերի նման...


Ամերիկացի երգիչ և դերաասն Քրիս Բրաունը ծնվել է 1989 թ. մայիսի 5-ին, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Տապպախաննոկ քաղաքում: Բրաունը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը 16 տարեկանում` 2005 թ.: Դրա մեջ էր մտնում նաև «Run it» երգը, որը գլխավորում էր Billboard Hot 100 հիթ շքերթը: Այս ձայնասկավառակից ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 2 մլն օրինակ:
2007 թ. նոյեմբերին թողարկեց իր երկրորդ ձայնասկավառակը, որը տարածվեց ամբողջ աշխարհում: Բրաունը թողարկեց ձայնասկավառակի կատարելագործված տարբերակը`«The Forever Edition»: Ձայնասկավառակի առաջին երգի (''Forever'') շնորհանդեսը կայացավ 2008 թ. մայիսին: Ի շնորհիվ պարելու տաղանդի` Բրաունին հավասարեցնում էին Աշերի և Մայքլ Ջեքսոնի հետ, որոնք, ինչպես ասում էր Բրաունը, անմիջական ազդեցություն են ունեցել իր ստեղծագործական ուղու վրա: 2004-ին Բրաունը թողեց դպրոցը, որպեսզի սկսի աշխատել «Chris Brown» ձայնասկավառակի վրա, որի պրիմերան կայացավ 2005 թ. նոյեմբերի 28-ին: Մեկ շաբաթվա ընթացքում ձայնասկավառակից վաճառվեց ավելի քան 155 հազար օրինակ: «Run it» երգը դարձավ համար առաջին հիթը ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Երկրորդ սինգլը` «Yo», գլխավորում էր ԱՄՆ-ի 10 լավագույն երգերի աղյուսակը: «Say Goodbye» երգը դարձավ «Step up» ֆիլմի սաունդթրեքը:
2006թ. հունիսի 13-ին Բրաունը թողարկեց “
Chris Brown JourneyDVD-ն, որը պատմում էր Անգլիա և Ճապոնիա կատարած իր ճանապարհորդության մասին: Նրա երկրորդ ձայնասկավառակը կոչվել է «Exclusive», որը թողարկվել է 2007 թ. նոյեմբերին: Մեկ շաբաթում ձայնասկավառակից վաճառվեց 284 հազար օրինակ: Առաջին երգը «Wall to Wall»-ն է, երկրորդը` «Kiss kiss»-ը: Երգիչը ԱՄՆ-ում կազմակերպեց համերգների շարք, որը կոչվեց «The Exclusive Holiday»: Նա համերգները սկսեց Օհայո նահանգի Ցիցինատի քաղաքից 2007թ. դեկտեմբերի 6-ին և ավարտեց 2008 թ. փետրվարի 9-ին Հավայա նահանգի Գոնոլուլու քաղաքում: 2008 թ. սկսեց աշխատել նոր ձայնասկավառակի վրա: Նա ասում էր, որ ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին եղել են Պրինցը, Մայքլ Ջեքսոնը և Ստիվի Ուանդերը: Սեպտեմբերի 29-ին դուրս եկավ «Graffiti» ձայնասկավառակի գլխավոր երգը` «I can transform ya», իսկ տեսահոլովակը` հոկտեմբերի 27-ին: 2009թ. փետրվարի 18-ին նա հանձնվեց Լոս Անջելեսի ոստիկանությանը և ձերբակալվեց: Նրան մեղադրում էին երգչուհի Ռիհաննայի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: 2009 թ. մարտի 5-ին Բրաունին հարձակման և հանցագործ սպառնալիքի մեղադրանք առաջադրեցին: Նա դատարան ներկայացավ ապրիլի 6-ին` չընդունելով այդ մեղադրանքը, սակայն 2009թ. հունիսի 22-ին Բրաունը իրեն մեղավոր ճանաչեց և համաձայնեց 5 տարի պայմանական ազատազրկման և հասարակական աշխատանքներ կատարելու պայմանին: Ինչպես նաև Պատրիսիա Շնեքի հետ պայմանավորվածության արդյունքում, 2009 թ. հուլիսի 20-ին նա youtube իր էջում կատարվածի համար ներեղություն հայցեց իր երկրպագուներից և Ռիհաննայից:
2010 թ. մայիսին Բրաունը իր ընկեր Tygo-ի հետ համատեղ ձայնագրեց «Fan of a Fan» երգը, 2010 թ. հունիսի 28-ին` «Deuces» երգը, որը հնարավորություն տվեց նորից դեպի վեր բարձրանալ: 2010 թ. օգոստոսին նա սկսում է նկարահանվել «Takers» (ավազակ տղաները) ֆիլմում: Նա նաև այդ ֆիլմի պրոդյուսերն է: 2010 թ. սեպտեմբերին Ամերիկայի կայարաններից մեկում հայտարարեց, որ 2011 թ. մարտի 22-ին կթողարկի իր նոր ձայնասկավառակը` «F.A.M.E.»-ը:

Վերջերս Բրաունը հայտարարեց, որ սկսել է իր 5-րդ ձայնասկավառակի ձայնագրումը` «Fortune» անվանումով, որը նախատեսվում է թողարկել 2012 թ. մարտի 16-ին: Առաջին երգը «Turn up the music» երգն է, որը դուրս է եկել 2012 թ. փետրվարի 7-ին

Комментариев нет:

Отправить комментарий