пятница, 27 июля 2012 г.

Ինչ են պատմում մատները



Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն է: Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնելմյուս մատներից: Եթե միայն սուր անկյունով եք կարողանում հեռացնել, նշանակում է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին: Եթե այդ անկյունը 90 աստիճան է և ավելի, դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում:
Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բոլոր ուղղություններով, ապա դա խոսում է համառության և հաշվենկատության մասին: Բայց դա ունի նաև իր դրական կողմերը. այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և կայուն:
Ցուցամատ
Սա խորհրդանշում է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները: Եթե ձեր ցուցամատը երկար է մատնեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանատվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար: Իսկ եթե ձեր  ցուցամատը թեքված է դեպի միջնամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին:
Միջամատ
Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել: Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին: Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին, մատնեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել:
Մատնեմատ
Մատնեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին: Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք: Ուղիղ մատնեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջնամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին: Եթե մատնեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջնամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել:
Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը: Եթե այն հասնում է մատնեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս: Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամբ: Մատնեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին:

Комментариев нет:

Отправить комментарий