среда, 4 июля 2012 г.

Ինչպես տոնը դարձնել զվարճալի


1.      Որոշեք հյուրերի քանակը
Նրանք պետք է լինեն այնքան, որքան ձեր բնակարանը կտեղավորի: Սակայն անձնական փորձից կարող եմ ասել, որ, նրանք պետք է լինեն 10-12 հոգի: Այդպիսի խմբում բոլորը միմյանց լսում են, իսկ Նոր տարվա տոնին յուրաքանչյուրը ձգտում է լսելի լինել: 


2.       Նախապատրաստեք համերգ, որին կմասնակցեն թե´ մեծերը, թե´ երեխաները: Կարևոր է, որ դրանք լինեն համատեղ երևույթներ, այլ ոչ թե երեխաները զբաղեցնեն մեծերին: Համատեղ երևույթի տարբերակները բազմաթիվ են: Խանութից գնեք աճպարարության հավաքածու: Սովորեք ամենահասարակ աճպարարությունը երեխայի հետ: Թող հայրը դուրս գա սավանի մեջ փաթաթված, որի հետևում թաքնված է երեխան: Իսկ հետո հոպ, սավանը բացվում է և հայտնվում է փոքրիկ աճպարարը: Երեխայի հետ բանաստեղծություններ սովորեք: Հատկապես ծիծաղելի է ստացվում, երբ երեխան հագնվում է մեծավարի, իսկ մեծը` երեխայի նման: Երկուսով կանգնում են աթոռին և հերթով արտասանում մեկական տող: Սովորաբար մեծերը մոռանում են բառերը և երեխաները նրանց հուշում են:

3.      Ստեղծեք տրամադրություն տուն մտնելու պահին: Դա շատ կարևոր է: Եթե տան տերերը հյուրերին դիմավորում են անհարմարությամբ, ապա տոնի տրամադրություն չի առաջանում: Պատկերացրեք` հյուրերը մոտենում են բնակարանին, իսկ դռան վրա փակցված են նրանց անուններով և շնորհավորական ուղերձներով փուչիկներ: Այնուհետև բացվում են դռները և տանտերը հանդիսավոր արձակում է պայթեցուցիչը: Կարելի է միջանցքում կազմակերպել թեթև գուշակություն այսօրվա երեկոյի մասին: Մի գլխարկ դրեք, դրա մեջ լցրեք գուշակություններով թղթեր: Եվ ինչքան հետաքրքիր դրանք լինեն, այնքան լավ: Եթե երեխաներ կան, կարելի է մի քիչ չարաճճիություն անել: Կեսգիշերից հետո դուք կարող եք մտնել սեղանի տակ և աքաղաղի նման կանչել: Յուրաքանչյուր դեպքում այդպիսի ցանկությունը ժպիտ կառաջացնի: 

4.      Հոգ տարեք երեխաների մասին: Եթե դուք հյուրերին տանն եք ընդունում ինչ- որ ծիծաղելի շնորհավորանքներ մտածեք:

5.      Կազմեք ծրագիր: Փորձառու ռեժիսորները գիտեն, որ ռեժիսուրայի օրենքները նույնն են: Միշտ կա տոնի ղեկավարման անհրաժեշտություն և դա անում է սեղանապետը: Փոխանակ անընդհատ խմվի «անցնող» և «գալիք» տարիների համար, կարելի է յուրաքանչյուրին կենաց նվիրել: Թամադան գլխարկից հանում է անվանումներով գրառումներ և այդ անձի պատվին յուրաքանչյուրն արտահայտվում է ջերմ խոսքերով: Կարելի է այլ կերպ անել: Թամադան չի ասում անունը, այլ թվարկում է տարվա ընթացքում նրա հաջողությունների և ձեռքբերումների մասին և բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը: Այդպես մինչ կեսգիշեր խմում են բոլորի կենացը: Ոչ ոք չի նեղանում, քանի որ կենացների հերթականությունը որոշվում է վիճակահանության միջոցով:
Կեսգիշերից հետո կարելի է դուրս գալ փողոց, հրավառություններ դիտել: Իսկ կես ժամ հետո, երբ բոլորը գինովցած, բայց հարբած չեն, կարելի է սկսել համերգը: 

6.      Մտածեք քայլեր, որոնք կմիավորեն բոլորին: Կարելի է միասին սեղան պատրաստել: Թող տան տերերը մի թեթև ուտեստ պատրաստեն, որից կօգտվեն բոլորը, իսկ հետո յուրաքանչյուրը հանում է իր պատրաստած ուտեստը և բոլորը միասին սեղան են պատրաստում: Այս դեպքում էլ կարելի է մրցույթ կազմակերպել: Օրինակ` ով ամենածիծաղելի գովազդը կանի իր պատրաստած ուտեստի համար:

Комментариев нет:

Отправить комментарий