Եգիպտոսի քաղաքակրթությունը բաժանվում է երեք մեծ շրջանների,
որոնք նշանավորվում են եռատիպ հուշարձաններով` բուրգեր, սյուներ, մինարեներ: Երեքն
էլ ձգվում են դեպի երկինք, բայց տարբեր է նրանց խորհուրդը: Բուրգերը կարծես ուզում
են կրաքարե սեպով ճեղքել երկինքը, սյուները բարձրանում են, որ պահեն նրա կամարը, մինարեները,
թվում է, բռունցքով թակում են այն:
Առաջինը բուն եգիպտական քաղաքակրթությունն է, որ տևեց չորրորդ
հազարամյակից մինչև մ.թ.ա. 4-րդ դար, երկրորդը` ետալեքսանդրյան, հելլենիստաքրիստոնեական,
մ.թ.ա. 4-րդ դարից մինչև 7-րդ դար, և երրորդը` մուսուլմանական, 7-րդ դարից մինչև այսօր:
Գիզան հին Մեմֆիսն է: Այնտեղ են փարավոններն արձակել իրենց մարտակառքերը
և հանգիստ առել ոսկեզօծ մահիճներում, որոնց ոտքի կողմն ավելի բարձր էր: Այնտեղ են նրանք
քրմերից պատգամներ առել և վճիռ հանել, այստեղ էր ապրում Սուրբ եզը և Մեծ սվինքսը, որ
թաթերը պարզած հսկում էր երկրի դարպասներին:
Մեմֆիսն այլևս չկա: Այն Գիզա է, իսկ Գիզան արդեն միացել է Կահիրեին:
Նրան միացել է և Հելիոպոլիսը: Բայց Գիզան Կահիրեի ետնախորշն է, Հելիոպոլիսը` շքամուտքը,
այնպես տարբեր և այնպես արտահայտիչ: Մեմֆիսը` հիանալի մենատներ, արմավենու պարտեզներ,
ճարտարապետական բարձր ոճ: Գիզան` աղյուսե գետնածեփ հյուղակներ և փոշի, փոշի: Բայց ճանապարհորդը,
երբ գալիս է Կահիրե, Գիզա է այցելու և ոչ` Հելիոպոլիս:
Այստեղ են Քեոփսի, Քեփրենի և Միկերենի բուրգերը, որոնք հին Եգիպտոսն
են խորհրդաշում:
Այս վիթխարի կառույցները… Քեոփսի բուրգի համար պետք է եկել
2.300.000 կրաքարե բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 2,5, հաճախ` 3 տոննա: Բուրգը
գրավում է 2521000 խորանարդ մետր տարածություն: Նրա բարձրությունը 146 մետր է, հիմքի
յուրաքանչյուր կողմը 233 մետր:
Բայց դա սոսկ քարե զանգված չէ` բիրտ և անհեթեթ: Այդ վիթխարի
կառույցի մեջ ձևի և համամասնության խիստ ներդաշնակություն կա: Դա հանճարեղ նկարիչ`
Քեմիունի գրաֆիկական երկն է, բայց ոչ թե կտավի վրա, այլ տարածության մեջ: Երկրի չորս
ծագերին ուղղված նրա երեսները համադրվում են իրար անթերի ճշտությամբ: Տասը տարի է տանջվել,
որպեսզի հանքերից մինչև Քեոփսի կառուցի հրապարակը ճանապարհ գցվեր, և քսան տարի էլ բուրգի
կառուցման համար: Եվ անվերջ աշխատել են 100000 մարդ` փոխելով յուրաքանչյուր երեք ամիսը
մեկ: «Քեոփսը երկիրը գցեց թշվառության մեջ»,- գրում է Հերոդոտոսը:
… Բուրգերի մեջ թվերի խորհուրդ է դրված, թվերի միստիկա: Բուրգը
այնպես է կառուցվել, և աստղերի հետ ստեղծվել է այնպիսի կապ, որի շնորհիվ հնարավոր է
գուշակել վաղվա օրը և տիրել ապագային: Նրա երկրաչափական ձևը, չորս ծագերի նկատմամբ
նրա դիրքը, քարերի չափսերը` ոչինչ պատահական չէ և ունի հատուկ կանխամտածվածություն:
Բուրգը ամրոց է, որ կառուցվում է փարավոնի համար և պետք է ապահովի
նրան ամեն վտանգից: Բայց պարզվեց, որ վիթխարի այդ շինությունը բոլորովին էլ ապահով
չէ, իբրև ամրով, ոչ անառիկ: Գողերը հեշտությամբ ճանապարհ էին գտնում դեպի նրա գաղտնարանները
և խանգարում հանգուցյալի նինջը: Բուրգը փոքրացավ: Փարավոններից մեկը` Թութմոս Առաջինը,
որոշեց իր մումիան պահել ժայռի փորվածքում, որ ոչ ոք չտեսնի, իսկ Թութանհամոնի դամբարանը
թաղված ա ավազուտների տակ, որի վրա նույնիսկ խրճիթների հիմքեր կային:
Գողերը հալածում էին փարավոններին, փարավոնները թաքնվում էին
գողերից: Դա մի դաժան պայքար է փարավոնների և գողերի միջև: Բուրգերի չափսերը, նրանց
մեծությունը, ճաևտարապետական բոլոր հղացումները դրանով են պայմանավոևված:
Գողերի սարսափից բուրգերը կարող էին փոքրանալ և փոխել իերնց
ձևը` երկանբարձ կոթողից դառնալ քարանձավ, ժայռախորշ և կատակոմբ: Բայց գողերի սարսափից
բուրգերը չէին կարող բարձրանալ ու հեռանալ: Նրանք դրանով մատնում էին իրենց:
Ոչ մի իմաստ չունի հզոր ու ամրափակ կառույցը: Բուրգերըչէին նախատեսված
բաց հարձակման համար, որ բաբաններ պահանջվեր: Գողերը թափանցում էին գողաբար, գաղտնի
մուտքերից, և մեծ թե փոքր` մուտքի ապահովության խնդիրը նույնն է:
Եթե բուրգերի վիթխարի ծավալը պաշտոնական նպատակ հետապնդեր, դրանք
պետք է միշտ մեծանային, բայց ընդհակառակը, Ջոսերի բուրգը մեծ է, Քեոփսի բուրգը գերազանցում
է բոլորին, Քեփրինի և Միկերենի բուրգերը փոքր են Քեոփսից, բայց Ջոսերից ավելի մեծ,
իսկ, ընդհանրապես, հնագույն բուրգերը ավելի մեծ են, քան հետագա բուրգերը:
Իսկ երբ պարզվեց, որ ծավալները ապահովության ոչ մի երաշխիք չեն,
բուրգերը պետք է որ միանգամից դառնային աննկատ, բայց երկար ժամանակ, իսկ ժամանակը Եգիպտոսի
համար հազարամյակ է, բուրգերը մնում էին տեսանելի:
Քեփրենը և Միկերենը անմիջական հաջորդներն են, դժվար է մտածել,
որ նրանց բուրգերի համեմատաբար փոքր ծավալները նախազգուշական նպատակ ունեին, ելնելով
իրենց նախորդի` Քեոփսի փորձից: Նրանց կենդանության օրոք Քեոփսի բուրգը գողերի կողմից
դեռ չէր գրավվել, մումիան չէր սրբապղծված, որ նախազգուշացում դառնար իրենց բուրգերը
փոքրացնելու: Դրանք ավելի փոքր էին, որովհետև Քեոփսը այնպես էր լլկել երկիրը, սպառել
նրա ուժերը, որ անմիջապես հետո անկարելի էր բուրգ կառուցել նրան հավասար:
Հերոդոտոսը Եգիպտեսը անվքնել էր Նեղոսի պարգև: Եվ եթե օդանավից
նայում ես ցած, դու հասկանում ես այդ:
Դժվար է գտնել քաղաքակրթության մի այլ օրինակ, որի պատմությունը
հազարամյակներով հաշշվի և այնքան քիչ ունենա ողբերգական ընդհատումներ: Եգիպտեսի սկիզբը
4-րդ հազարամյակն է, իսկ ավարտը` 4-րդ դարը մեր թվագրությունից առաջ, և այդ ընթացքում
իրար են հաջորդել26 դինասի և որքա~ն փարավոններ:
Անապատը պաշտպանում էր Եգիպտոսին, իսկ Նեղոսը` սնում:
Եգիպտոսն իր շուրջը Չինացիների նման պարիսպ չքաշեց, և ազատ էին
այն ձեռքերը, որ պիտի չութ ու վահան կրեին: Նրանք հող չէին վարում, և գութան չկա: Բայց
այդ պարիսպը քաշվես Եգիպտեսի սրտում, նույն ազատ ձեռքերով և հենց նրանց դեմ, որ ազատ
ձեռքեր ունեին: «Մեմֆիսը» հունարեն է: Եգիպտացիները այն կոչում էին Սպիտակ պարիսպ:
Դա, անշուշտ շատ բան էր խորհրդանշում:
Բուրգը հավերժությունն է: Դա փարավոնի տունն է և կացարանը, ուր
պետք է նա ապրի: Եվ նա կառուցում է իր տունը իր կարողության համաձայն. մեծ թե փոքր,
և նա այնտեղ տանում է այն ամենը, ինչ իրենն է: Բուրգի չափսերը և մեծության գաղափարը
այդտեղից են գալիս:
Աղբյուր` Գիտելիքների շտեմարան 4
Երևան 2007
Երևան 2007
Комментариев нет:
Отправить комментарий