пятница, 27 июля 2012 г.

Մահապատիժ


Արդյո՞ք կան այնպիսի երկրներ որոնք կիրառում են մահապատիժը

 ԱՄՆ-ում մահապատիժն ավելի թանկ է նստում, քան ցմահ դատապարտվածին պահելը: Այնուհանդերձ, աշխարհի ամենադեմոկրատական երկիրը բնավ էլ մտադիր չէ հրաժարվել մահապատժից: ԱՄՆ-ի 38 նահանգներում կիրառվում է մահապատիժ: Այն կարող է իրականացվել 5 ձևով: 22 նահանգներում կատարում են մահացու ներարկումներ, 13-ում` նստեցնում են էլեկտրական աթոռին, 7-ում` կախում են, 5-ում գնդակահարում, ուղարկում գազի խցիկ: Մի քանի նահանգներում մեղադրյալն ինքն է ընտրում իր մեռնելու միջոցը:
Մահապատիժների թվով առաջատարը Վիրջինիա նահանգն է: Քննարկվում է այն հարցը, որ մահապատիժը տարածվի նաև խիստ վտանգավոր անչափահաս հանցանգործների վրա:
Մահապատժի վերացման մասին լրջորեն ոչ մեկը չի խոսում: Ամերիկացիները վախենում են, որ կտուժի իրենց անվտանգությունը: Եվ պատրաստ են դրա համար վճարել: Դատավճռի կայացումն ու դրա իրականացումը հաճախ հասնում է 2 մլն դոլարի, այն դեպքում, երբ մեկ կալանավորի պահպանումը խիստ ռեժիմի բանտում 30 տարի, արժե 700 հազար դոլարից ոչ ավելի: Երդվյալների ընտրությունը դատավարության համար, որը կարող է ավարտվել մահվան վճռով, սովորական մի քանի ժամվա կամ օրերի փոխարեն տևում է մի քանի շաբաթ, իսկ այդ ընթացքում պետք է վարձատրվեն դատախազները, փաստաբանները և այլն: Դատավարությունը կարող է տևել ամիսներ: Այդ ամբողջ ընթացքում իշխանությունները վճարում են հյուրանոցի վարձակալման գումարներ, այդ հյուրանոցներում լրիվ մեկուսացված և լավ պայմաններում ապրում են ժյուրիի 24 անդամները` 12 գործող և 12 պահեստային: Քանի որ դատարանը պետք է ընդունի արտակարգ պատասխանատու որոշում` մարդուն կյանքից զրկելու մասին. ամեն ինչ ասում է մեղադրողը, պետք է հաստատի հատուկ կանչված փորձագետը. նրանց, բնականաբար, նույնպես վճարում են: Մահվան դատապարտելու որոշման կայացումից հետո սկսվում է պարտադիր բողոքարկման պրոցեսը, իսկ դա նոր ծախս է: Նրանց աշխատանքը, ովքեր իրականացնում են դատավճիռը, շռայլորեն վարձատրվում է: Դահիճներին և բժիշկներին, որոնք ներկա են գտնվում մահապատժին, մի քանի անգամ բարձր են վճարում: Այդ ծախսերը հիմնականում կատարվում են տեղական բյուջեների հաշվին: Մի խոսքով փոխելով մահապատիժը, ամերիկացիները կարող էին բավականին գումար խնայել: Բայց հանցագորշներին սպանում են ոչ այն պատճառով, որ այդպես էժան է, այլ գտնում են, որ դա ճիշտ է:  

Комментариев нет:

Отправить комментарий