Սուբկուլտուրան նմանատիպ
հայացքներ ունեցող մարդկանց խումբ է: Այդ խմբում գտնվող մարդկության աշխարհայացքները
տարբերվում են մեծամասնության աշխարհայացքներից: Բոլոր մարդիկ տարբեր են: Չենք կարող գտնել այնպիսի մարդիկ ովքեր ունեն նույն աշխարհայացքները:
Մեզանից յորաքանչյուրը լսելով
իր ուսուցչներին, ծնողներին, ընկերներին, կազմում է իր աշխարհայացքը: Երբ նույն աշխարհընկալումն
ունեցող մարդիկ հավաքվում և կազմում են որոշակի խումբ, ապա այդ խումբը կոչվում է սուբկուլտուրա:
Սուբկուլտուրան ունի իր աշխարհը, օրենքները, հագուստը… Տարբեր սուբկուլտուրայի ներկայացուցիչներ միմյանցից կարող են տարբերել իրենց հագուստով, արտաքին տեսքով, պահվածքով:
Սուբկուլտուրայի ճյուղերից մեկն էլ գրաֆիտին է:
Գրաֆիտի
բառը իտալերեն է նշանակում է «ճանկռոտած»: Այս ուղղությունը առաջատար տեղ
է գրավում արվեստի ժամանակակից ճյուղերում: Գրաֆիտին սկիզբ է առել
60-ական թթ. ԱՄՆ-ում, այն
եղել է փողոցային մշակույթի մի մասը: Ամեն ինչ սկսվեց հասարակ teg-ից, Նյու Յորքյան
մետրոյում: Նրանք այնտեղ թողնում էին teg-երը` իրենց կատարումները ցուցադրելու համար:
Այսօր այդ նույն բանը կատարվում է Մոսկվայի մետրոներում, բայց իրական գրաֆիտի կատարողները
նրանց դատապարտում են:
Հետագայում մարկերներով նկարելուց անցան բանկաներով նկարներ
կատարելուն: Այդ նկարիչները հայտնի դարձան: Գործը մեծ թափ ստացավ: Նրանք մետրոյի վագոնները
ներկում էին թե´ ներսից, թե´ դրսից: Փողոցային արվեստի այս ճյուղը ստացավ «Մետրոյի
արվեստ» անվանումը: ԱՄՆ-ում այդ արվեստը տարածվեց ամենուրեք: Օրեցօր ավելի շատ երիտասարդներ սկսեցին զբաղվել
այդ մշակութային ճյուղով: Մինչև 80-ականների կեսերը «Մետրոյի արվեստ»-ը համարվում էր
գրաֆիտիի ամենատարածված ձևը, բայց հետագայում ներկով նկարները հայտնվում էին թե´ լքված
շենքերի ճակատներին, թե´ կամուրջների հենասյուներին: Այդպես այդ արվեստը գետնի տակից
դուրս եկավ փողոցներ: Այժմ այդպիսի նկարները տարածվել են մեծ քաղաքներում:
Գրողները միավորվում
էին մի խմբի մեջ և զարգացնում էին իրենց ունակությունները: Աստիճանաբար սկսեցին զարգանալ գրաֆիտիի տարբեր ոճեր: Առաջացան ամբողջական խմբավորումներ:
Նրանք ունեին իրենց օրենքները, գրված կանոնները
և զինվորական ջոկատները: Այդ խմբավորումները միյանց հետ վիճում էին: Այս բոլորը միասին
կոչվում է սուբկուլտուրա:
Комментариев нет:
Отправить комментарий