воскресенье, 16 июня 2013 г.

Գուրգեն Մահարի



Տասնամյակների գրական մթնոլորտում բացվեց Գուրգեն Մահարու տաղանդը: Նրա անցած ուղին շատ ծանր է եղել: Ծնվել է 1903թ. օգոստոսի 14-ին, Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Նա շատ է գրել իր մանկության և անցած ճանապարհի մասին: Նա շատ փոքր էր, երբ չպարզված հանգամանքներում նրա քեռին սպանում է Մահարու հորը: Այս ամենից հետո նա ապրեց իր տատիկհ մոտ, քեռու տանը: 1915թ. գաղթի ժամանակ նրա տատիկը ինքնասպան է լինում: Այդ ժամանակ նա նաև մորն ու եղբայրներին է կորցնում: Նա մի քանի տարի ապրում է որբանոցներում: Նա այդ դժվարին պայմաններում չկորցրեց իր բանաստեղծական շնորհները: 1917թ. <<Աշխատանք>> թերթում տպագրվում է մի բանաստեղծություն, որն էլ Մահարուն հորդորում է իր բանաստեղծությունը տպագրել այդ թերթում: 1917թ. Մահարու բանաստեղծությունը տպագրվում է: Նա 1919-1920թթ. մտերմանում է Չարենցի հետ: Նա սկզբում մտնում է պրոլետգրողների ասոցացիայի մեջ, հետո բաժանվում է նրանցից: Այնուհետև Չարենցի հետ դառնում է <<Հոկտեմբեր>> և <<Նոյեմբեր>> գրական խմբավորումների անդամ: Այդ նույն ժամանակ նա ավարտում է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: 

среда, 12 июня 2013 г.

Կիսամյակային հաշվետվություն


Գայանե Ղարախանյան, 11-2 դաասարան
Էլեկտրոնային հասցե՝  g.gharaxanyan@mskh.am
Դպրոց՝ ավագ-դպրոց վարժարան
 Ընտրությամբ առարկաներ՝ անգլերեն, հայոց լեզու, արտ. գրակ
Արվեստ
 http://gharaxanyan.blogspot.com/2013/06/blog-post_9623.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/06/blog-post.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/06/blog-post_7.html
Հայոց լեզու և գրականություն
 http://gharaxanyan.blogspot.com/2013/01/blog-post_5432.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/02/blog-post.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/03/blog-post_6849.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/04/blog-post_9.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/04/blog-post_12.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/05/blog-post_7172.html
 http://gharaxanyan.blogspot.com/2013/02/blog-post_5333.html

Մայիսյան հերոսամարտեր



Առաջին աշխարհամարտի սկիզբը, հետևանքները և ավարտը
Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց: Հայերը ծանր իրավիճակում հայտվեցին պատերազմական տարիներին: Պատերազմը 700 հազար փախստականների առիթ դարձավ, այն էլ միայն Հայաստանում: Հայերը կրկին անգամ հայտնվեցին ծանր իրավիճակում: Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված Սևրի պայմանագրի համաձայն այս երկու երկրները պետք է ենթարկվեին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, սակայն ամեն ինչին վերջ դրվեց,1918թ. Մարտի 3-ին Բրեստ Լիտովսկի պայմանագրով(Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ):
Առաջին աշխարհամարտի ավարտը հայտարարվեց 1918թ. նոյեմբերի 11-ին ժամը 11-անց 11 րոպեին: Մարդիկ մտածում էին, որ այլևս այդպիսի պատերամ տեղի չի ունենա, սակայն այս ամենը կրկնվեց չորս տարի անց: Առաջին աշխարհամարտի պատճառով 10 մլն մարդո կյանքից զրկվեց, քարտեզից ջնջեց չորս հսկայական կայսրություն եւ ոչնչացման եզրին հասցրեց մի քանի ազգի:

Միքայել Նալբանդյան


1. Կենսագրություն
2. Ստեղծագործությունը
3. Ինքնաբնութագիր
4. Մեծերը Նալբանդյանի մասին
5. Օգտագործված գրականության ցանկ

Կենսագրություն
Միքայել Նալբանդյանը գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ է: Նա հայ ռեալիստական գրականության հիմնադիրներից է: Ծնվել է 1829թ. նոյեմբերի 14-ին: Սովորել է Նոր Նախիջևանում ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848-53թթ. աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում որպես քարտուղար: 1853թ.-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին նա քնություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854-58թթ. Մոսկվայի բժշկական համալսարանում եղել է ազատ ունկնդիր: 1860թ. ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: 1858թ.-ից Ստեփանոս Շահումյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ նա տպագրել է իր աշխատությունները: Նալբանդյանը մեկնել է Թիֆլիս: Այնտեղ «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվարյանի հետ ստեղծում է դեմոկրատական կազմակերպություն: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ազգային Սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին:

Հակոբ Ջուղայեցի


Հակոբ Ջուղայեցի եպիսկոպոսը կաթողիկոս օծվեց Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո, 1655թ. ապրիլի 8-ին, 57 տարեկան հասակում: Ծնունդով Հին Ջուղայից էր, որի բնակիչները շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի արդյունքում հաստատվեցին Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում ու շուտով հիմնեցին Նոր Ջուղա բնակավայրը (1606թ.): Ուսումը ստանում է Էջմիածնում:
Ջուղայեցու կենդանության օրոք, երբ նա դեռ չէր զբաղեցրել կաթողիկոսական աթոռը, 1639թ. Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ՝ բուն հայրենիքի տարածքում պետականությունը կորցրած լինելով դեռեւս Բագրատունիների անկումից հետո (1045թ): Ջուղայեցին ու իր ժամանակաշրջանը բնորոշում են ազգային-ազատագրական պայքարի մի նոր փուլ, որի ընթացքում հիմնական նպատակները մնացին անհասանելի: Կաթողիկոսն ու ազգային շատ այլ գործիչներ հակված էին կաթոլիկ եկեղեցիների առավելությունները սեփականին փոխանցելուն, Արեւմուտքի օգնությամբ հայ եկեղեցին բարեկարգելուն ու բարեփոխելուն:

пятница, 7 июня 2013 г.

Ժակ Լուի Դավիդ

Ֆրանսիական արվեստի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժակ Լուի Դավիդը(1748-1825թթ): Նա այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի կազմակերպիչն էր: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` նա գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր նկարները և այնուհետև ստացել Իտալիա ուղևորվելու իրավունք: Նրա վաղ շրջանի նկարները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Որոշ ժամանակ անց նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Նա իր ստեղծագործություններում նաև մեծ տեղ է հատկացնում դիմանկարներին: Նա իր ստեղծագործությունների միջոցով փորձում է մարդկանց մեջ սերմանել հանուն հայրենիքի գաղափարը: Դավիդի հերոսները խիզախ, անվեհեր ստորիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ հանդիման:
Այս աննգամ էլ արագ զարգացող հեղափոխական իրադարձություններ: են ազդում Դավիդի վրա: Նա ընդլայնում է իր գործունեության ոլորտը: Այդ ժամանակ Լուին ստեղծում է հանրապետականների կոստյումների էսքիզներ: Այդ ժամանակ Դավիդը հրաժարվում է անտիկ դիցաբանության, պատմության, այլաբանության թեմաներից և դիմում է արդիականությանը:
Ստեղծագործությունը
<<Հորացիոսների երդումը>>(1784թ. Փարիզ, Լուվր) նկարն արտահայտում է հեղափոխական դասականությխն սկզբունքները: Այն բացահայտում է մարդկանց քաղաքացիական պարտքի և անձնական զգացմունքների միջև անհաշտ ու ողբերգական հակասությունները: Նկարի սյուժեն փոխ է առնված հռոմեական լեգենդից: Դավիդի հերոսները ազատ են հակասություններից և տատանումներից: Նրանց մղումները ենթարկված են կամքին և բանականությանը: Նրանք մարտի են դուրս գալիս հավատալով արդարության հաղթանակին: Երկրորդ պլանում լացող կանայք են: Այս տեսարանը լրացնում է առաջնորդող սկզբունքը` անձնական ամեն ինչ պետք է զոհաբերվի քաղաքացիական պարտքին:
<<Երդում գնդակախաղի դահլիճում>> նկարը բազմապատկեր կոմպոզիցիա է: Այն նվիրված է պատմական կարևորություն ներկայաւնող իրադարձությանը` 1789թ. հունիսի 20-ի` պատգամավորների ժողովին: Այդ ժողովը նոր սահմանադրության պահանջ է ներկայացնում, որն էլ կարծես խորհրդանշում է ազգի միասնության գաղափարը` ազատություն, հավասարություն, եղբայրություն:
<<Կանաչավաճառուհի>>(1795թ. Լիոնի թանգարան)դիմանկարի մեջ կնոջ խորաթափանց հայացքը, զսպվածությունը, գործողության, պայքարի պատրաստությունը նրան հաղորդում են ժողովրդի միջավայրի ծնունդ կնոջ տիպական հատկանիշներ:
Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները (<<Ծերունու դիմանկար>> Անտվերպենի թանգարան), որոնք նրան սեղծել են վտարանդիության մեջ` Բրյուսելում:Ծերացող Դավիդը այնտեղ բնակություն է հաստատում: Նրան այդպես էլ չեն կարողանում ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ հեղափոխության ժամանակներում նա Ռոբեսպիերի ընկեր-բարեկամն էր, քվեարկել էր Լյուդովիկոս XVI-ի մահապատժի օգտին:

Պոստիմպրեսիոնիզմ


Պոստիմպրեսիոնիզմը առաջացել է լատիներեն post բառից, որը նշանակում է իմպրեսիոնիզմհց հետո: Առաջացել է ֆրանսիայում XIX դարի վերջում և XX դարի սկզբին: Այն ժամանակ Զպոստիմպրեսիոնիզմը ֆրանսիական գեղանկարչության բոլոր ուղղությունների անվանումն էր: 1880-ականներիի կեսերից, երբ Իմպրեսիոնիզմը անկում էր ապրում նրա բոլոր ներկայացուցիչները փորձում էին գտնել ժամանակաշրջանին ավելի համահնչյուն ուղղություն: Պոստիմպրեսիոնիզմում տեղ են գտել այդ ժամանակաշրջանի արևմտաեվրոպական արվեստի ճգնաժամային գծերը: Պոստիմպրեսիոնիզմին հատուկ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխազդեցությունը: Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ պակվում են այդ ժամանակաշրջանում: Պոստիմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից են Պ. Գոգենը, Վ. Վան Գոգը, Պ. Սեզանը և Ա. Թուլուզ-Լոտրեկը: Նրանք են սկզբնավորել XX դ. արվեստի պատմությունը:

Հայկական Սովետակաչ հանրագիտարան հատոր 9 Երևան 1983թ

Իմպրեսիոնիզմ



Իմպրեսիոնիզմը առաջացել է ֆրանսերեն impressionisme-տպավորություն բառից: Արվեստում ուղղություն է, որը առաջացել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին: Այն առաջացել է ֆրանսիական գեղանկարչության մեջ (1860-ական թթ. վերջին և 1870-ական թթ. սկզբին):
<<Իմպրեսիոնիզմը>> որպես տերմին սկսեց օգտագործվել Մոնեյի 1874թ. տեղի ունեցած ցուցահանդեսից հետո: Իմպրեսիոնիզմը պատկերում է հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլումը: Իմպրեսիոնիզմը ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին: Իմպրեսիոնիզմի մեջ նաև հակադրություններ կային: Իմպրեսիոնիզմում օգտագործվում է մաքուր գույների օպտիկական համադրում: Իմպրեսիոնիզմի գրականության մեջ արտահայտվում էին արվեստագետի անհատական տպավորությունները, զարգացումները, ապրումների մարմնավորումները: Այն լայն կիրառում ունեցավ նաև տարբեր երկրների գրականության մեջ: Հայ գրականության մեջ իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից էին Գ. Զոհրաապը, Ս. Զորյանը, Ա. Բակունցը...
Նաև թատրոնի մեջ իմպրեսիոնիզմը մեծ դեր ունեցավ: Դրանք աչքի էին ընկնիում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն բնութագրումներով:
Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղը նույնպես ձևավորվել է Ֆրանսիայում (XIX դդ. 80-90 ական թթ.): Իմպրեսիոնիզմի երաժշտական ճյուղի սկզբնավորողը և խոշորագույն ներկայացուցիչներն էին Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը: Իսկ հայ իրականության մեջ` Ա. Խաչատրյանը, Ռ. Մելիքյանը, Գ. Եղիազարյանը:

Հայկական Սովետական հանրագիտարան հատոր 4 Երևան 1978թ.

пятница, 17 мая 2013 г.

Ուինսթոն Չերչիլ


Սըր Ուինսթոն Չերչիլ (ծնվել է 1874թ. նոյեմբերի 30-ին, մահացել՝ 1965թ. հունվարի 4-ին), Նա եղել է Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Պատանեկություն
Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր և Պահպանողական կուսակցության անդամ։ Ուիսթոնի մայրը՝ Ջեննի Ջերոմը, ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Արդեն մեկ տարեկանից Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից Ուինսթոնի մասին հոգ էր տանում իր դայակը, ում նա սովորաբար  «Պառավ կին» էր անվանում։ Ութ տարեկանում նա ընդունվում է Սենտ Ջորջ նախակրթական, որից հետո տեղափոխվում է Բրայտոն: 1886թ. նա թոքաբորբով է հիվանդանում, այդ ժամանակ նրա ծնողները որոշում են նրան ուղարկել Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ, Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։ 1893 թ Ուիսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա: Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 փետրվարի 2-ին նա ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։

вторник, 7 мая 2013 г.

Հենրիկ Էդոյան


Էդոյանը գրող է. գրում է բանաստեղծություններ, բանաստեղծություն-աֆորիզմներ… Նա գրում է այնպես, որ առաջին հայացքից, ընթերցումից  հասկանալ գրեթե անհնար է: Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրը մի յուրահատուկ միտք է արտահայտում: Այդ միտքը կարող է լինել հասարակ, սակայն եթե հասարակ միտքը ներկայացված է որպես առեղծված , այդ դեպքում այն քեզ գրավում է:


Պոետիկ մտքեր

Այդ կնոջ սրտի մեջ մեռել էր մի դեմք, որ նա փայփայել էր տարիների մեջ: Սերը մարմարե մի քանդակ էր՝ դրված խնամքով նրա անցյալի ամենամութ անկյունում: Նա ինքը դարձել էր թանգարան, բայց ինքը չգիտեր դա:

Նա այդ կնոջը անսահման սիրում էր: Սակայն հանգամանքների բերումով այդ սերը դարձել էր անհնար: Եվ այդ պատճառով նրան ոչինչ չէր մնում անել. սերը պահեց իր սրտում՝ որպես անհասանելի և հրաշք զգացմունք:

понедельник, 29 апреля 2013 г.

Իտալիայի դեմոկրատական կուսակցություն



Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը ձախակողմյան կողմնորոշում ունեցող կուսակցություն է: Կուսակցության առաջնորդը 2009թ. հոկտեմբերի 25-ից հանդիսանում է Պիեռ Լյուիջի Բերսանին: Կուսակցությունը հանդիսանում է 1995-2007թթ. «Ձիթապտղի շյուղ» կուալիցիայի հետնորդը, որը կորցրել էր ընտրողների վստահությունը:
Կուալիցիայի մեջ մտած կուսակցությունները պայմանավորվեցին նոր քաղաքական ուժի ստեղծման մասին, անմիջապես 2006թ. Պառլամենտական ընտրություններից հետո 2007թ. հոկտեմբերի 14-ին կայացավ կուսակցության առաջին համագումարը, որը արդյունքում ձայների 75%-ով նախագահ ընտրվեց Ռիմա Վոլտեր Վելտրանիին:
2009թ. փետրվարին Վոլտեր Վելտրանին հրաժարան տվեց, իսկ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Պարիս Ֆրանջեսկին: 2009թ. հոկտեմբերի 25-ին կայացավ քարտուղարի երկրորդ բաց ընտրությունը, որում արդյունքում հաղթեց Պիեռ Լուիջի Բերսանին:



Կանաչապատ տարածքներ


Բույսերը մեր կյանքի անբաժան ընկերներն են: Առանց բուսականության չկա կյանք: Գիտության զարգացման հետ զուգընթաց ամեն ինչ փոխվում է: Մենք ապրում ենք 21-րդ դարում: Այսօր գիտությունը գտնվում է որոշակի զարգացման մակարդակի վրա: Այսօր ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ գործարաններ: Այդ գործարանները աղտոտում են օդը, որը մաքրելու համար անհրաժեշտ  կանաչ տարածքներ, որոնք չափաանց քիչ են: Մարդկանց թիվը գնալով աճում, նրանց պահանջները նույնպես: Ներկայումս ամենաշատը օդը աղտոտում են ավտոմեքենաները: Մարդկանց անհրաժեշտ է սնունդով ապահովել: Այդ պատճառով էլ որոշ երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը հատում են անտառները, որ տվյալ վայրը դարձնեն արոտավայր: Այստեղ էլ է մարդը իր բացասական ազդեցությունը ունենում բնության վրա: 

ՀՀ էներգետիկայի ապագան


Ամբողջ աշխարհում էներգիա ստանալու հիմնական աղբյուրներն են՝ ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը և ՀԷԿ-ը:
ԱԷԿ-ները լայն տարածում գտան 1960-ականներից: Չնայած ԱԷԿ-ները վնասում են շրջակա միջավայրը, այնուամենայնիվ աշխարհի շուրջ 60 երկրում կառուցվել է ԱԷԿ: Այդ երկրների կամում է գտնվում նաև ՀՀ-ն: Ասիական տարածաշրջանում միայն ՀՀ-ն ունի ԱԷԿ: ՀՀ-ում այն կառուցվել է 1970-ակնաններին: Այն կառուցվել է Մեծամորի շրջանում: 1988թ. Տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ԱԷԿ-ը փակվեց, սակայն 1993թ. նորից վերաբացվեց: Ներկայումս ԱԷԿ-ը մատակարարում է ՀՀ-ի էներգիայի շուրջ 8,5-9,5 մլդ կվտ/ժ էներգիա: Սակայն ամենավատն այն է, որ մեծ քանակությամբ էներգիա տալով հանդերձ այն շատ վտանգավոր է: Եթե որևէ ԱԷԿ վթարվի, ապա տվյալ վայրը մուտացիայի կենթարկվի և այդ վայրում երկար ժամանակ ապրել անհնար կլինի:

понедельник, 15 апреля 2013 г.

Վիրտուալ կյանքի դրական և բացասական կողմերը


Գիտության զարգացման հետ զուգընթաց մարդիկ փոխվում են: Մենք ապրում ենք 21-չդ դարում և այսօր յուրաքանչյուր մարդ կախված է համակարգչից և ինտերնետից: Տաս մարդուց իննը գրանցված են որևէ սոցիալական կայքում: Մարդիկ ակամա դարձել են ինտերնետի գերին և նույնիսկ այդ ամենը գիտակցելով չեն կարողանում փոխվել: Իմ կարծիքով յուրաքանչյուր բնագավառում մարդիկ պետք է զարգացած լինեն, սակայն ամեն ինչ ունի չափ ու սահման: Ամեն օր համակարգչի օգտագործումը վնասում է մարդու առողջությունը: Ւմ կարծիքով, եթե մարդ որևէ սոցիալական կայքում գրանցված է, ապա պետք է այն ճիշտ օգտագործի: Կարծում եմ մարդ պետք է որոշ ժամանակ տրամադրի իր հաճույքներին, սակայն ներկայումս երիտասարդության մեծ մասը իր ամբողջ օրը տրամադրում է հաճույքին: Վերջին ժամանակներում հաճախ եմ լսում, որ երիտասարդներ են մահանում և, երբ հարցնում ես, թե որն է եղել պատճառը և լսում ես  համակարգիչը պատասխանը հասկանում ես, որ մեր վիճակը ծանր է: Ցավալին այն է, որ այդ ամենը լսելով դիմացինը որևէ դաս չի քաղում:
Գլխավոր նախապայմանն այն է, որ մարդ պետք է գիտակցի, որ այդ ամենը վնասում է իր առողջությունը:
Սակայն ինտերնետը նաև դրական կողմեր ունի: Դրականն այն է, որ մենք հաղորդակցվում ենք մեր ընկերների, բարեկամների հետ: Նոր ընկերներ ենք ձեռք բերում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է աչալուրջ լինենք, որովհետև սոցիալական կայքերը կարող են վնասել մեզ:
Մենք հայտնվել ենք ճահճուտում:

Քաղաքական կուսակցությունները օգնում, թե՞ խանգարում են մեզ

Քաղաքական կուսակցությունը ընդհանուր նպատակով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է: Կուսակցությունները կարևոր դեր ունեն պետության ու քաղաքացիական հասարակության մեջ կապ հաստատելու և քաղաքական բնագավառում բնակչության տարբեր խավերի ու խմբերի շահերը ներկայացնելու գործում:
Այսպես է տրվում կուսակցության սահմանումը: Արդյո՞ք այս սահմանումը համապատասխանում է ՀՀ-ում գործող կուսակցություններին: Իմ կարծիքով այստեղ նույնիսկ կուսակցության անդամները չգիտեն, թե ինչու են իրենք հավաքվել տվյալ խմբում: Այս սահմանումը Հայաստանում չի կարող գործել: Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում կուսակցությունները քաղաքացիների և պետության միջև կապ են հաստատում: Այստեղ կուսակցությունները հիմնականում ստեղծված են այլ նպատակներով, որոնք մեզ անհայտ են: Սակայն մի բան հստակ կարող ենք ասել, որ կուսակցությունները մեզ չեն օգնում, այլ՝ խանգարում: Ինչու՞ են մարդիկ սիրում իրենք իրենց խաբել: Երբևէ ինքներս մեզ հարցրել ենք, թե արդյո՞ք կուսակցությունները օգնում են մեզ: Այս հարցի մասին մի փոքր մտածելուց հետո մարդիկ կպատասխանեն, որ ոչ չեն օգնում, իհարկե, բացի այն մարդկանցից, ովքեր որևէ կուսակցության անդամ են:

пятница, 12 апреля 2013 г.

Որոնումների և երազների դրաման


Այսպիսով մի գեղեցիկ կերտվածք է «Հարդագողի ճամփորդները», խորունկ դրամա, որը հնչում է և՛ իբրև պատմություն, և՛ կենսագրություն, և՛ ժողովրդական ցավի երգ, և՛ ամբողջ սերնդի երազների գերող մեղեդի: Ինչպես ցույց են տալիս կյանքի փաստերը՝ այս բանաստեղծությունը շատ է համապատասխանում պատանի Չարենցի կենսագրությանը, խառնվածքին...

вторник, 9 апреля 2013 г.

Ղազարոս Աղայան «Արություն և Մանվել» վերլուծություն

Գեղարվեստական ստեղծագործության ասպարեզում Աղայանի գործունեությունը ,(1872թ.): Այս երկերը արժեքավոր են իրենց ժողովրդայնությամբ , ռեալիստական բնույթով և կարևոր տեղ են գրավում հայ քննադատական ռեալիմի սկզբնավորման ու հետագա զարգացման պատմության մեջ:
Դեռ իր պատանեկության տարիներին նա սովորել, յուրացրել էր ժողովրդական զրույցներն ու երգերը, ուշադիր դիտել գյուղական կյանքի-կենցաղի բնորոշ կողմերը, ճանաչել հայրենի բնությունն իր հրաշագեղ տեսարաններով: Առանց այդ ամենի Մոսկվայում ու Պետերբուրգում եղած տարիներին երիտասարդ Աղայանը չէր կարող գրել «Արություն և Մանվելը»:

четверг, 21 марта 2013 г.

Բնական ռեսուրսներ՝ նավթ, գազ և ածուխ


Բնական ռեսուրասներ՝ նավթ, գազ և ածուխ: Արդյոք մենք գիտենք թե այս երեքից որն է համեմատաբար անվնաս: Այս երեք բնական ռեսուրսները օգտագործվում են տարբեր բնագավառներում: Այս ռեսուրսները անհավասարաչափ են բաշխված: Օրինակ ածխի  պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան: Բնական գազով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան: Իսկ նավթ արդյունահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:

понедельник, 18 марта 2013 г.

Առասպել և իրականություն



Վահագն» - «Աթիլլա»: Այս երկերի ժողովածուի տակ գրված է 1916 թ.: Հատորը լույս է տեսել 1922-ին:
1922թ «Երեքի» դեկլարացիայի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ քննադատ Պողոս Մակինցյանը ակամա թե կասկածով գրել է «… Հնից Աթիլլան է հրահրում կարմիր պոետի ֆանտազիան, «հոների արքա հզոր Աթիլլը»: Չարենցը իր պատասխան հոդվածում շտապում է բացատրել իրողությունը և թոթափել անհիմն մեղադրանքը. «Իմ Աթիլլա» բանաստեղծության մասին միայն պիտի ասեմ, որ նա գրված է 1916 թվին և նրանում պատկերված է «հոների արքա հզոր Աթիլլը», որպես պատերազմի հզոր սպառնալիք,- որ կախված է բուրժուական հասարակարգի վրա և կախված կմնա, քանի դեռ այդ հասարակարգը կա: Ինչ կա սրանում մեղադրելի և էն որ մարքսիստն է, ո՞ր կարող է հակաճառել սրան»:

воскресенье, 17 марта 2013 г.

Հայ հասարակության թերությունները


Կյանքում ոչինչ և ոչ մի բան լիարժեք չէ: Հասարակությունը ևս թերություններ ունի: Յուրաքանչյուր հասարակության խնդիրներն ու թերությունները տարբեր են: Ես գտնում եմ, որ հայ հասարակությունը բազմաթիվ թերություններ ունի: Այդ թերություններից են օրինակ բամբասկոտությունը, պառակտվածությունը: Ինձ համար այս երկուսը գլխավորներն են: Դարեր ի վեր հայերի մեջ պառակտվածություն է եղել: Նույնիսկ կարևոր գործողություններ կատարելու ժամանակ, երբ այդ որոշումից կախված են եղել հազարավոր մարդկանց կյանքեր` միասնականություն չի եղել: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է մենք միասնական չենք կարող լինել:

понедельник, 11 марта 2013 г.

Դինո Բուցատի «Առնետները» վերլուծություն

Առնետը կենդանու տեսակ է, մենք բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի մասին:

пятница, 8 марта 2013 г.

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիմենր(ԳՄՕ)


70-ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ(ԳՄՕ) կոչվում են այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհով, այլ ստեղծվել  է մարդու միջամտության շնորհիվ: Արդյո՞ք ԳՄՕ-ները հարկավոր են մարդկանց: Աշխարհի բնակչությունը տարեցտարի ավելանում  է: Այդ մարդկանց պետք  է պարենով ապահովել, սակայն այն չի բավարարում: Գիտնականները փորձեցին ելք գտնել, և այդ ելքը դարձավ ԳՄՕ: Սակայն ԳՄՕ-ները այնքան  էլ օգտակար չեն, որքան որ մեզնից շատերը պատկերացնում են: Ամեն օր մենք շուկայում հանդիպում ենք ԳՄՕ-ների:

понедельник, 4 марта 2013 г.

Իմ երազանքների իդեալական պետությունը

Իդեալական պետություն, իհարկե, գոյություն չի ունեցել և չի էլ ունենա: Եվ քանի դեռ այդ իդեալականը գոյություն չունի, մենք ենք մեզ համար ստեղծելու այն: Իդեալական ոչինչ չկա, սակայն մեք ամեն օր և անընդհատ ստեղծում ենք մեզ համար իդեալնական իրեր, վայրեր, մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն յուրովի է պատկերացնում այն: Իմ իդեալական պետության մեջ կյանքը կլիներ հեշտ, հանգիստ, իդեալական: Ես միշտ իմ մտքերում իդեալներ եմ ստեղծում, ապրում եմ երազելով դրանց մասին: Այդ երազանքներից մեկն 
էլ պետությունն է:

воскресенье, 24 февраля 2013 г.

Հովհաննես Թումանյան «Նեսոյի Քարաբաղնիսը» վերլուծություն


Ժամանակը և մարդիկ… Որքան կապված են միմյանց հետ: Շատ հաճախ ժամանակի փոփոխվելու հետ միասին մարդիկ փոփոխվում են, սակայն կան նաև այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ժամանակին զուգընթաց չեն քայլում: Հաճախ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կրթված չեն: Իրենց պահում են քարի դարում ապրող մարդկանց նման, մոռանալով, որ ժամանակը առաջ է գնում անկախ նրանից`մենք ցանկանում ենք, թե ոչ: Սակայն շատ սովորություններ կան, որոնք ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, սակայն ժամանակի ընթացքում հնանում են: Չեն մոռացվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում: Չեն հասկանում, որ չպետք է ապրեն հնով, պետք է առաջ շարժվեն և քայլեն ժամանակին զուգընթաց: Թումանյանի «ՆեսոյիՔարաբաղնիսը» ստեղծագործության մեջ հենց այս հարցն է արծարծվում: Մարդկանց անգրագիտության պատճառով տուժում է դիմացինը: Սակայն նրանք մոռանում են, որ աշխարհում կան բժիշկներ, դեղատոմսեր, դեղեր…